Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Դա «միակ տղամարդու» պահվածք չէր. ժողովուրդը վստահ է՝ Մարտի 1-ի զոհերը Քոչարյանի հրամանով են սպանվել

Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: Վաղը Վերաքննիչ դատարանը կքննարկի փաստաբանների բողոքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը նշեց. «Նախ անդրադառնամ իրավական հարթությանը. մինչև հիմա ասում էին, որ նախընտրում են խափանման միջոց կալանքը, քանի որ հակառակ դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել քննությանը… Ես Իշխանության մեջ եղած մարդ եմ և գիտեմ, թե իշխանությունը ինչ լծակների և ինչ ինֆորմացիաների է տիրապետում, իսկ ճանաչելով Ռ. Քոչարյանին՝ կարող եմ ասել, որ ինքը միանշանակ կօգտվի դրանից: Եվ այդ առումով խափանման միջոց կալանքը համարում եմ ճիշտ:

Մնացած պրոցեսի արդյունքները ցույց կտա դատական գործընթացը, դատարանը: Ես դատավոր չեմ, ես ընկածին չեմ խփում, բայց ուզում եմ ուղիղ մի բան ասել, ինչը վերաբերում է հոգեբանական իրավիճակին: Ռոբերտ Քոչարյանն իր ամբողջ կյանքում պնդում էր, որ ինքը այս երկրի միակ տղամարդն է: Նրա վերջին հարցազրույցը նայելիս ես նույնիսկ տխրեցի՝ ես այս մարդու դե՞մ եմ պայքարել այսքան տարի: Դա «միակ տղամարդու» պահվա՞ծք էր: Շատ հանգիստ կարող էր ասել, որ ինչի մեջ մեղադրում եք, ի՞նչ գործ ունեք Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի կամ Արմեն Գևորգյանի հետ, իրենք ո՞վ էին, որ իմ հրամանը չկատարեին, ես եմ Գերագույն-գլխավոր հարամանատար եղել, ես պահել եմ սահմանադրական կարգը և դրա պատասխանը կտամ դատարանում, իրենց թողեք, ես բոլոր հարցերին պատասխան կտամ: Այ դա կլիներ «միակ տղամարդու» պատասխան: Թե չէ ասաց՝ ես տեղյակ չեմ, Մ. Հարությունյանը 4 օր հետո է ասել, ԵԿՄ-ի համար եմ արել… Թե՛ բարոյական, թե՛ մարդկային առումով դա «միակ տղամարդու» կերպար չէ:

Եվ այս պարագայում թեթև փորձության ժամանակ իր ամբողջ շրջապատին փորձում է փուռը տալ, մեղքը թողնել նրանց վրա, այն դեպքում, երբ որ բոլորս գիտենք, որ ինքն է եղել հրաման տվողը, մեր ժողովրդի 99 տոկոսը կասկած չունի, որ այն տասը մարդը, որ Մարտի 1-ին սպանվել է, Ռոբերտ Քոչարյանի հրամանով է սպանվել, ինքն է եղել կրակելու հրաման տվողը: Միքայել Հարությունյանը քաղաքական մարդ չէր, ոչ էլ քաղաքական որոշում կայացնող, ոչ էլ այդպիսի հրաման կտար… Այսինքն՝ Ռ. Քոչարյանն ասում է՝ այ, դրսերում ովքեր որ կաք, բոլորդ լծվե՛ք այս գործին, որ ինձ չդատեն, հակառակ դեպքում բոլորիդ անունները տալու եմ:

Իսկ մեր տղաներին բռնել են, կալանավորել են հենց իր իշխանության ժամանակ, թող բացի ցուցմունքները նայի՝ այդքանի մեջից մեկը եղե՞լ է, որ ուրիշի անունը տա, այ միակ տղամարդիկ այդ տղերքն էին: Իր պաշտոնավարման տարիներին ընդդիմություն էինք, կանչում էին ոստիկանություն ու տուններս խուզարկում, բայց ոչ մեկի անունը չէինք տալիս: Դու ի՞նչ «միակ տղամարդ», դու խեղճ կալանավոր ես, որ փորձում ես կաշիդ ազատել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում