Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները ռեկորդների ցանկում նոր օբյեկտ են ներառել. այն դարձել է աշխարհում ամենաերկար խաղալիք երկաթգիծը, որի ընդհանուր երկարությունը 15,4կմ է։

Miniatur Wunderland երկաթգիծը, որ հավաքվել է Համբուրգում, որի մակերեսը 1499 ք/կմ է, բացի ուղիներից և խաղալիք վագոններից, նաև 2633 մարդկային ֆիգուր, 4340 շենք, 130000 ծառ, ճանապարհներով շարժվող 11000 ավտոմեքենա և իրենց օդանավակայանով 60 ինքնաթիռ է ներառում իր մեջ։ Miniatur Wunderland–ն ունի ղեկավարման իր սեփական կենտրոնը՝ 50 համակարգիչներով, որոնց աշխատակիցները հետևում են, որպեսզի համալիրի «բնակիչները» շարժվեն ճիշտ գրաֆիկով՝ խուսափելով վթարներից։

Փոքրիկ համալիրում ութ երկիր է արտացոլված՝ Գերմանիայի, ԱՄՆ–ի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Իտալիայի փոքրիկ տարբերակները։ Շուտով այս ցանկին կավելանան նաև Մոնակոն և Ֆրանսիան,– ասում են Miniatur Wunderland–ի ստեղծողները։

Գերի Բրաունը, 21 միլիոն եվրո արժողությամբ Miniatur Wunderland–ի համահեղինակներից մեկը,պատմել է, որ մանկուց է տարված եղել խաղալիք երկաթգծերով և այդ կիրքը մինչև հիմա էլ պահպանվել է։









































