Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Հայաստանը հարձակմանը պատասխանելու է ոչ թե պաշտպանությամբ, այլ հակահարձակմամբ

Հայաստանը հարձակմանը պատասխանելու է ոչ թե պաշտպանությամբ, այլ հակահարձակմամբ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ մեկնաբանելով Eadaily.com-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տված հարցազրույցը։

Փորձագետը դրական է համարում շեշտադրումների փոփոխությունը։ «Այդ ոճը պետք է պահել։ Իհարկե, այդ ռիսկի ցուցադրումը խնդրի մի մասն է, բայց սա կարևոր մեսիջ է, այս մոտեցումը ճիշտ է։ Եթե հակառակորդդ քեզ լավ է ճանաչում՝ և՛ հոգեբանորեն, և՛ ռազմական առումով, դա կարող է ուզածդ ազդեցությունը չունենալ։ Ամեն դեպքում, պետք է խոսել այս ոճի մեջ։ Սա անհրաժեշտություն էր»,- նշեց Եղիազարյանը և հավելեց, թե հայկական կողմի ռազմական հռետորաբանության կտրուկ կոշտացումն օբյեկտիվ պատճառներ ունի. «Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ պատերազմի է պատրաստվում։ Միգուցե ներքին լսարանի համար է, բայց հայկական կողմը պետք է տար և տվեց կոշտ պատասխան»։

«2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»,- ասել էր Դավիթ Տոնոյանը:

Արթուր Եղիազարյանը նաև համաձայն է դիտարկմանը, թե 2016-ին հայկական կողմը լիովին չի իրացրել իր հնարավորությունները։ «Եթե պատերազմը քառօրյա չլիներ, հնգօրյա, վեցօրյա լիներ, արդյունքներն այլ կլինեին, այլ ելման դիրքերում կլինեինք։ Այժմ մեր մարտավարության մեջ ռազմավարական առումով փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե նայենք բանակի արդիականացման ծրագիրը, մենք անցնում ենք հակառակ վիճակի։ Մենք ոչ թե խոսում ենք պաշտպանության մասին, այլ կրակը հակառակորդի տարածք տեղափոխելու մասին»,- նկատեց Արթուր Եղիազարյանը։

Փորձագետ Մհեր Հակոբյանն էլ նկատեց, որ նախարարի հայտարարությունները լիովին տեղավորվում են Հայաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականության մեջ, երբ արցախյան սահմանում մենք ավելի նախաձեռնողական, ակտիվ պաշտպանողական քաղաքականություն ենք դրսևորում։

«Կյանքը ցույց տվեց, որ նախորդ տարիների, անգամ տասնամյակների մեր պասիվ պաշտպանական քաղաքականությունը, ըստ էության, հաջողության չի հասնում, և մեր հակառակորդը կոնկրետ ակտիվանում է։ Արդեն իսկ փաստ է, որ 2016-ի ապրիլին մենք չիրացրինք մարտադաշտում ձեռք բերված հաղթանակի պտուղները՝ ենթարկվելով ինչ-ինչ քաղաքական դրդումների կամ ճնշումների, կանգնեցրինք հաղթական բանակը։ Զուտ ռազմական տեսանկյունից սա անընդունելի իրավիճակ էր, բայց որոշումը քաղաքական էր, և հենց քաղաքական մակարդակում էլ մենք ամենաբացասական ռեզոնանսն ունեցանք՝ ի դեմս նրա, որ մարտադաշտում պարտված հակառակորդը այժմ իրեն իրավունք է վերապահում ոչ միայն մեզ հետ խոսելու ուժի դիրքերից, այլև պնդելու, որ ապրիլյանին հաջողություն է ունեցել»,- նշեց փորձագետն ու հավելեց, թե հենց հայկական բանակը լուծեց իր առջև դրված խնդիրները, իսկ ադրբեջանականը տապալեց։

Ըստ ռազմական փորձագետի՝ պաշտպանության նախարարը փորձում է հստակ մեսիջ հղել հակառակորդին, որ երկրորդ անգամ կիսատ մնացած պատերազմը չի լինի։ Մհեր Հակոբյանը նաև նկատեց, որ Հայաստանը կտրուկ փոխում է ռազմաքաղաքական դիվանագիտությունը։ «Հստակ է, որ խնդիրը վերաբերում է քաղաքականության կտրուկ փոփոխությանը՝ ինչպես ներքին բնագավառում, այնպես էլ արտաքին հարաբերություններում։ Վերջին առնվազն 20-25 տարիներին եղել ենք աններելի պասիվ արտաքին քաղաքականության ոլորտում՝ վստահ լինելով, որ ողջ աշխարհը գիտի մեր ճիշտը, միայն ընթացիկ միջոցառումներ ենք իրականացրել։ Սա ժամանակակից, ինֆորմացվող և արագ զարգացող աշխարհում անընդունելի է։ Պետք է լինել ակտիվ, նախաձեռնող, մարտահրավերներին ժամանակին պատասխանող»,- նշեց փորձագետն ու հավելեց, թե սա միայն Տոնոյանի մոտեցումը չէ, վարչապետ Փաշինյանի քաղաքական հիմնական կուրսի արտացոլումն է։

«Ռազմաքաղաքական դիվանագիտության կտրուկ ակտիվացումը ողջունելի է, քանի որ պասիվությունը բերում է պարտության։ Իսկ հարցազրույցը դրական փոթորիկ հարուցեց։ Հայտարարությունը լայն դրական արձագանք գտավ բանակում։ Հասկանալի է, որ եթե դու զինվորականին զրկում ես ակտիվ պաշտպանության հնարավորությունից, նա հոգեբանորեն ճնշվում է։ Իսկ այս պարագայում ակտիվ պաշտպանությունը ենթադրում է նաև ակտիվ հակահարված. հայկական դիրքերին հարվածողը երկար կմտածի այդ քայլին դիմելուց առաջ»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում