Tuesday, 21 05 2024
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

Ռազմակայանի սադրանքի «շարունակությունը»

Ռուսաստանի Դաշնությունն ի վիճակի է զսպել Ադրբեջանի ռազմատենչությունը և թույլ չտալ Բաքվին լարել տարածաշրջանի իրավիճակը, ապակայունացնել այն, և ես չեմ հավատում, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու դարավոր բարեկամը չի օգտագործի իր այդ կարողությունը, հուլիսի 20-ի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հայտարարությունը խիստ հատկանշական է հնչում ոչ միայն Հայաստանում նոր իշխանության, միաժամանակ թավշյա հեղափոխությանը զուգահեռ Ադրբեջանի աճող ագրեսիվության ֆոնին, այլ նաև բառացիորեն օրերս Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների և շարասյան մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի, որը Նիկոլ Փաշինյանը որակել էր որպես սադրանք Հայաստանի ինքնիշխանության և հայ-ռուսական հարաբերության դեմ:

Արդյո՞ք կա ուղիղ կապ այս երկու իրողության, այսինքն՝ ռազմակայանում տեղի ունեցածի, որը վարչապետը գնահատում է որպես սադրանք, և տարածաշրջանում ու մասնավորապես Ադրբեջանի ռազմատենչության զսպման հարցում Ռուսաստանի վրա դրված բավական ուղիղ ու բաց տեքստով պատասխանատվության միջև: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Նիկոլ Փաշինյանը հանում է Ռուսաստանի պատասխանատվությունը ռազմակայանի միջադեպի վրայից, միևնույն ժամանակ Մոսկվային պատասխանատվության տակ դնում Ադրբեջանի ռազմատենչության և տարածաշրջանի անվտանգության ու կայունության մասով: Ընդ որում, այստեղ Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը ոչ միայն չի պարունակում որևէ ավելորդություն և չափազանցություն, այլ ըստ էության բխում է իրերի բուն վիճակից և թե՛ Հայաստանի, թե՛ նաև Ռուսաստանի շահից:

Բանն այն է, որ տարածաշրջանում որևէ ռազմական էսկալացիա Ռուսաստանին է դնելու բավականին բարդ ու բազմաշերտ խնդիրների առաջ, և առաջին հերթին Հայաստանում, ու շղթայաբար նաև Հարավային Կովկասում ընդհանրապես: Այդ տեսանկյունից Ռուսաստանի կովկասյան ներկայության կայունությունը ուղիղ կախված է Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգությունից ու կայունությունից, մասնավորապես ղարաբաղյան գոտում: Զգացե՞լ է Նիկոլ Փաշինյանը որևէ վտանգ, այդ պատասխանատվությունն ու խնդիրը շեշտադրելու համար: Ու այստեղ է, որ հատկանշական է հենց ռազմակայանի միջադեպից հետո արված շեշտադրումը, քանի որ Ռուսաստանի դերի ու պատասխանատվության մասին խոսելու առիթներ կարծես թե կային ավելի վաղ, օրինակ՝ Նախիջևանի զարգացումների համատեքստում: Բայց Նիկոլ Փաշինյանն այդ դերը շեշտադրում է այժմ, երբ տեղի է ունենում ռազմակայանի միջադեպը, որը գնահատում է սադրանք: Դա թերևս վկայում է, որ միջադեպին Փաշինյանի տված գնահատականը ամենևին զուտ ձևակերպում չէր, այլ թելադրված էր հնարավոր ավելի լայն կամ բազմաշերտ մասշտաբի վերաբերյալ առկա տեղեկատվությամբ կամ հնարավոր ռիսկերով:

Ընդ որում հետաքրքիր է, որ Մոսկվայից պաշտոնական արձագանք կարծես թե չի եղել, գոնե առայժմ, և այդ իմաստով, գոնե առայժմ, կարծես թե այդ լռությունը հնարավոր է դիտարկել Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ համաձայնության նշան: Դա ևս տրամաբանական է, քանի որ ռուսական ռազմակայանի շուրջ տեղի ունեցող որևէ աղմկոտ, առավել ևս ողբերգական, կամ այդպիսի ռիսկ պարունակող միջադեպի ուղղակի հարված է առաջինը հենց Ռուսաստանին, և Նիկոլ Փաշինյանը գործնականում արել է հայտարարություն, որը կանխարգելել է այդ հարվածի ուժը: Ընդ որում այդ համատեքստում պետք չէ բացառել նաև, որ ի պատասխան Ռուսաստանը տվել է Երևանից ադրբեջանական ուղղությամբ կանխարգելիչ հայտարարության հավանություն, և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քաղաքական տողատակում գործնականում հայ-ռուսական հայտարարություն էր՝ ի պատասխան ռազմակայանի ուղղությամբ հնարավոր սադրանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում