Ֆրանսիական հայտնի Patrouille de France օդաչուական խումբը, որ մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավմանը նվիրված շքերթի օդային շոուին, Փարիզի վրայով թռչելիս խառնել է երկրի դրոշի գույների դասավորվածությունը՝ գրում է ria.ru-ն:

Ֆրանսիայի դրոշը ներկված է ուղղահայաց երեք գույնով՝ կապույտ, սպիտակ և կարմիր: Հենց այդ գույներով ներկված ծուխ է ավանդաբար բաց թողնում օդաչուական թիմը Ելիսեյան դաշտերի վրայով թռչելիս: 9 ինքնաթիռներից յուրաքանչյուր երեքը մեկ գույնի ծուխ է բաց թողնում:

Այս անգամ, սակայն, շքերթին հետևող հանդիսատեսը նկատել է, որ առաջին «կապույտ» գույնի փոխարեն ինքնաթիռը կարմիր գույնի ծուխ է արձակում:







































