Նախօրեին «Ռեալ»-ը համաձայնել է Կրիշտիանու Ռոնալդուին «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբին վաճառել։ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ի բոլոր աշխատակիցների և երկրպագուների համար հրաժեշտի նամակ է հրապարակել, սակայն չի ընդհատել հանգիստը։ Daily Mail-ի լրագրողները հետևել են ֆուտբոլիստին՝ փորձելով վերականգնել այդ օրվա պատկերը։ Իսկ այդ օրը Ռոնալդուն ընտանիքի հետ հանգստանում էր Հունաստանում։

Նա հանգստանալու է մեկնել հարսանցուի՝ Ջորջիանա Ռոդրիգեսի, ավագ որդու, մոր և քրոջ՝ Էլմա Ավեյրոյի հետ։
Օրվա սկզբում Ռոնալդուն որդու հետ վոլեյբոլ էր խաղում։ Հանգիստն ընդհատվել է, երբ այնտեղ է հայտնվել ուղղաթիռը, որում «Յուվենտուս»-ի նախագահ Անդրեա Անելին էր։ Ժամանել է նաև ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մենդեսը։

Կրիշտիանուն ժամանակավորապես ընդհատել է հանգիստը գործնական զրույցի համար։ Դրանից հետո հայտնի է դարձել նրա՝ «Ռեալ»-ից «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։
















































