Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Մանդատագողի հոխորտանքը. ովքե՞ր են նպաստում հանրապետական քաղաքապետի ցինիզմին

«Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց… Հերթը Վանաձորի քաղաքապետինն է»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր էջում կոշտ արձագանքել է Մարուքյանի գրառմանը` անձնական վիրավորանքներով, որակումներով, բացահայտ ցինիզմով ու կեղծիքով: «Օդում պտտվող համառ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել… դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք, նոր հրաժարական պահանջեք…»,-գրել է Վանաձորի հանրապետական պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի արձագանքը չի ուշացել. նա կոչ է արել քաղաքապետին հրաժարական տալ. «ՀՀԿ-ի վանաձորյան թերմացքը փորձել է անդրադառնալ իր հրաժարականի մշտական պահանջին… Լավ կանեք ՀՀԿ ֆեյսբուքյան գրագիրներին սաստեք, թե չէ ինձ վրա հարձակվելուց Ձեր մանդատագող բնույթը չի փոխվում… Սպասում ենք հրաժարականիդ դիմումին»։

Այս պատմության, Մամիկոն Ասլանյանի ցինիկ պահվածքի մեջ ուշագրավ է մի քանի հանգամանք: 2016-ի աշնանը ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ դարձավ մի իրավիճակում, երբ նրա լեգիտիմությունը վիճահարույց էր անգամ քրեսօլիգարխիայի տեսանկյունից: Ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսն անգամ չօգնեցին, որ հանրապետական Մամիկոն Ասլանյանը կոալիցիոն ՀՅԴ-ի օգնությամբ քաղաքապետ դառնա քաղաքակիրթ ճանապարհով, և նա պաշտոնին հասավ մանդատագողության հետևանքով, երբ փակ գաղտնի քվեարկության ժամանակ ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ անհայտ հանգամանքներում քվեարկեցին նրա օգտին:

Հայաստանի նոր կառավարման համակարգի հիմքում դրվեց մանդատագողության զազրելի ականը: ՀՀԿ-ն նույնիսկ մեկ քաղաքի մասշտաբով չկարողացավ ընդունել իր արժանապատիվ պարտությունը և Մամիկոն Ասլանյանի դեմքով պարզապես ուզուրպացրեց քաղաքային իշխանությունը:

Թվում էր` թավշյա հեղափոխությանը պետք է հաջորդեր Մամիկոն Ասլանյանի անհապաղ հրաժարականը, սակայն թռչելու ունակություն չունեցող հայտնի կենդանու օրինակով Վանաձորի քաղաքապետը փորձում է փաթաթվել հեղափոխության ոտքերին:

Մամիկոն Ասլանյանի գրառման բովանդակությանն անդրադառնալը նույնիսկ վիրավորական է, որովհետև ՀՀԿ էլիտայայի խրախճանքի կադրերից դուրս մնացած այս մարզային հանրապետականը Վանաձորով մեկ տարածել էր իր և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի լուսանկարները` փաստորեն ՀՀԿ-ից «տղա բերելով» իրեն մերժող վանաձորցիների վրա։

Սա է Վանաձորի հանրապետական պատգամավոր Մամիկոն Ասլանյանի բարոյական նկարագիրը, սակայն նա շարունակում է կառչած մնալ քաղաքապետի աթոռին ու նաև այն ուժերի շնորհիվ, որոնք իբրև թե աջակցել են թավշյա հեղափոխությանը:

Համենայն դեպս ՀՅԴ-ն, որը Նիկոլ Փսշինյանի ժամանակավոր կառավարության մաս է, Վանաձորում կրծքով պաշտպանում է հանրապետական մանդատագող քաղաքապետին: Նույն իրավիճակում է ՕԵԿ-ը, որը երկրի մասշտաբով պաշտպանում է հեղափոխությունը, սակայն Վանաձորում քրեաօլիգարխիկ ՀՀԿ-ի դաշնակիցն է:

ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի վարքագիծը քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է, ինչի հետևանքով Մամիկոն Ասլանյանն ոչ միայն պաշտոնն է պահում, այլ հանդգնում է հոխորտալ Նիկոլ Փաշինյանի զինակիցներից մեկի վրա:

Սակայն զուր է Մամիկոն Ասլանյանը հոխորտում. հեղափոխությանը հաջորդած առաջին շաբաթներին ՀՀԿ անդամ շատ քաղաքապետեր առյուծ էին «կտրել»` միաբերան պնդելով, թե հեռանալու մտադրություն չունեն: Այս օրերին հանրապետական պատգամավորները հեռանում են իրար հերթ չտալով` կատվի հեզությամբ: Բացառություն չի լինի նաև Մամիկոն Ասլանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում