Saturday, 18 07 2026
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք

Այն, ինչ Դուք արեցիք վերջերս հրաշալի էր, աննկարագրելի. Յուրի Ջորկաեֆը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի եւ 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, ով հուլիսի 8-ին Երեւանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:

«Շատ ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր հայերը շատ հպարտ էին Ձեզնով եւ ուզում էին օգնել Ձեզ իրենց բարեմաղթանքներով, էմոցիաներով: Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք եւ հուսով եմ, որ Ձեր կապը Հայաստանի հետ կլինի շարունակական եւ մենք կկարողանանք համագործակցել, որպեսզի Դուք աջակցեք Հայաստանի ֆուտբոլին, ենթակառուցվածքների զարգացմանը եւ նոր սերնդին ներշնչեք սկսել ֆուտբոլիստի կարիերա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստը հավելել է, որ արդեն իսկ մի քանի անգամ եղել է Հայաստանում, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակի եւ Նիկոլա Սարկոզիի պատվիրակությունների կազմում։ «Եվ դա շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ բոլորը գիտեն, որ իմ արյունը հայկական է: Այն, ինչ Դուք արեցիք վերջերս հրաշալի էր, աննկարագրելի, Դուք ոգեշնչեցիք շատ հայերի, Դուք փոխեցիք պետության դեմքը, բերեցիք հույս, մի բան, որը նախկինում գոյություն չուներ։ Եվ սա արմատապես այլ բան է, որովհետեւ հնարավորություն կա ինչ-որ բան անելու ճիշտ ձեւով, դրա համար ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչով կարող եմ օգտակար լինել երկրի համար։ Ես էլ ուզում եմ իմ քայլն անել։ Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը՝ ավելացնելով, որ ինքը նաեւ աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ եւ այդ հարթությունում էլ պատրաստ է օգտակար լինել Հայաստանին։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հայազգի ֆուտբոլիստին թավշյա հեղափոխության հետ կապված արձագանքի համար եւ ողջունել նրա նախաձեռնությունները: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Յուրի Ջորկաեֆն իր ծրագրերով մեծ էներգիա կհաղորդի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում