Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Թուրքիայի առաջնորդն անձամբ է նրան նրան հրավիրել Անկարա։
Էրդողանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։ Վերջինը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում հունիսի 24-ին կայացած ընտրությունների արդյունքում։
«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հուլիսի 8-ին, ժամը 17։00-ին Անկարա կժամանի, որպեսզի մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը»,-ասվում է կուսակցության մամուլի ասուլիսում։
Ժիրինովսկիի հետ միասին Թուրքիա կմեկնեն նրա կուսակիցներ Վասիլի Վլասովը, Դմիտրի Սավելևը, Բորիս Չերնիշովը և Ստանիսլավ Պախոմովը։








































