Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Թեհրանը խոստանում է կատարել միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի պայմանները. «Կոմերսանտ»

Իրանի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի ճակատագրի շուրջ և կատարել միջանկյալ համաձայնագրի բոլոր պայմանները, որը ձեռք է բերվել Ժնևում նոյեմբերի վերջին: Նման հայտարարությամբ հանդես են եկել Թեհրանի ներկայացուցիչները այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Իրանի պատվիրակությունը լքեց Վիեննայում կայացած բանակցությունները: Դեմարշն ԱՄՆ վարչակազմի հայտարարության պատասխանն էր, որն առաջարկել էր ընդլայնել անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները՝ գրում է «Կոմերսանտ»-ը:

Իրանցի բանագնացների ցուցադրական ակցիան չի խանգարի Թեհրանին՝ շարունակելու խորհրդակցություններն իր միջուկային ծրագրի ապագայի շուրջ՝ հավաստիացրել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Նրա խոսքերով՝ երկրի իշխանությունները, ինչպես նախկինում, մտադիր են կատարել Ժնևում ստորագրված կարճաժամկետ համաձայնագրի բոլոր պայմանները և պատրաստ են մոտակա ժամանակներս վերսկսել բանակցությունները:

«ԱՄՆ-ը որոշում է կայացրել, որը խստորեն հակասում է մեր ձեռք բերած պայմանավորվածությունների ոգուն: Բանակցային գործընթացը սխալ ուղղությամբ է շարժվում, սակայն մենք չենք պատրաստվում թաղել այն, և այժմ աշխատում են՝ սխալներն ուղղելու վրա»,- ասել է նա CBS-ի եթերում:

Նախորդ շաբաթ Վիեննայում փորձագետների մակարդակով տեղի ունեցած բանակցությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ Իրանի պատվիրակությունը ցուցադրաբար հեռացավ հանդիպումից: Դեմարշի պատճառը ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումն է՝ մեղադրել տասնյակ ընկերությունների և մասնավոր անձանց Թեհրանի հետ համագործակցության մեջ և նրանց ներառել պատժամիջոցների ցուցակում: Դրանց թվում են նավթի հումքի փոխադրման National Iranian Tanker Co. խոշորագույն ընկերությունը, սինգապուրյան Singa Tanker-ը և իրանական երկու պետական ընկերություններ (Eyvaz Technic Manufacturing Co. և Exploration and Nuclear Raw Materials Production Co.), որոնք մեղադրվում են միջուկային նյութերի անօրինական արտահանման մեջ: Միևնույն ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Դևիդ Քոենը կարևոր է համարել նշել, որ խոսքը ոչ թե նոր կոշտ պատժամիջոցների ընդունման մասին է, այլ գործող պատժամիջոցների փաթեթի ընդլայնման:

ԱՄՆ իշխանությունների որոշումը տհաճ անակնկալ էր Իրանի ղեկավարության համար: Վերջին ամիսներին Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկկողմ բանակցությունների ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչները խոստացել են տնտեսական ճնշման նոր միջոցներ չսահմանել՝ ուրանի հարստացումից ժամանակավորապես հրաժարվելու խոստման դիմաց, որը երաշխավորում է նոյեմբերի 24-ին Ժնևում ստորագրված համաձայնագիրը:

Նախորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի միջազգային գործերի կոմիտեում ելույթի ժամանակ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ վարչակազմը մտադիր է հրաժարվել Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց վերջինիս հետ «լայնածավալ համաձայնագիր» նախապատրաստելու համար:

«Դա թույլ կտա մեզ օգտագործել դիվանագիտական միջոցները միջուկային խնդրի լուծման համար՝ չդիմելով կոշտ միջոցների»,- մեկնաբանել է Քերին:

Այնուամենայնիվ, ամերիկացի օրենսդիրները վստահ են, որ պատժամիջոցների ընդլայնման քաղաքականությունը պետք է շարունակել:

«Թեհրանը այս բանակցություններին համաձայնվել է միայն ԱՄՆ-ի կողմից տնտեսական ճնշման շնորհիվ: Շատ հավանական է, որ պատժամիջոցներում դադարն իրանցիները օգտագործեն բանակցությունները ձգձգելու համար: Այդ ընթացքում նրանց ցենտրիֆուգները կշարունակեն աշխատել և բավական կլինի սեղմել կոճակը՝ միջուկային զենք ստանալու համար»,- կիրակի հայտարարել է սենատոր Ջոն Մաքքեյնը:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ իրենք պատրաստ են կատարել համաձայնագրի բոլոր պայմանները, սակայն չեն անի դա միակողմանի: «Տանգո պարելու համար անհրաժեշտ է առնվազն երկու զուգընկեր»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում