Tuesday, 21 05 2024
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու

ՀՀԿ-ական տնօրենը Սպիտակում դպրոցն ընտանեկան բիզնեսի է վերածել

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել, որում նշված էր Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկի խորհրդի կազմը։ Նախարարի տեղեկության համաձայն՝ այդ դպրոցում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն, իսկ խորհրդի կազմում ընդգրկված են գործող տնօրենի, որը միաժամանակ թեկնածու է, ազգականները, մտերիմները, ընկերները։

«Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել։ Շուտով խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, ինչն այսպիսի խայտառակություններ թույլ չի տա։ Նաև կարող է հարց լինել, թե ինչպես է սա հնարավոր հիմա»,- գրել է նախարարը՝ չնշելով, թե կոնկրետ որ դպրոցի մասին է խոսքը։

«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ խոսքը Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան համար 2 հիմնական դպրոցի տնօրեն, Սպիտակի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Լուսինե Մաթոսյանի մասին է։ Ի դեպ՝ դպրոցի խորհրդում ընդգրկված են վերջինիս ամուսինը, հորեղբոր որդին, թոռը, մտերիմ ընկերուհին և այլք։

Փորձեցինք խոսել դպրոցի տնօրենի հետ, սակայն վերջինս բավական կոպիտ ձևով հրաժարվեց հեռախոսով խոսել, երբ տեղեկացրինք, թե ինչ թեմայի մասին ենք ուզում զրուցել։ «Կգաք այստեղ, ձեր փաստաթղթերը կներկայացնեք, կտեսնեմ՝ ով եք, նոր կխոսենք»,- ասաց ու անջատեց հեռախոսը ՀՀԿ-ական տնօրեն Մաթոսյանը։

Ի դեպ՝ նշենք, որ այսօր՝ ժամը 13։00-ին, դպրոցում անցկացվելու էր հաստատության տնօրենի պաշտոնի համար նախատեսված բաց մրցույթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում