Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Սասնա ծռեր»-ի անդամների դատավարության ամբողջ գործընթացը սահուն չի եղել․ փաստաբանները դժգոհ են

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, արդարադատության ոլորտում փոփոխությունները նկատելի են։ Այդ են փաստում նաև փաստաբանները։ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ են արձակվում, խափանման միջոցները փոխվում են։ Ազատ են արձակվում այն բոլոր կալանավորվածները, ովքեր այս կամ այն կերպ դուրս են եկել իշխանությունների դեմ։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը փաստում է՝ «Սասնա ծռեր»-ի անդամների դատավարության ամբողջ գործընթացը սահուն չի եղել, որովհետև երեք դատավորներ են աշխատում և նրանցից յուրաքանչյուրն իրավիճակը յուրովի է մեկնաբանում։ «Հատկապես խափանման միջոցների հարցերով մի դատավորը նույն փաստական հանգամանքների դեպքում մի որոշում է կայացնում, մյուս դատավորը՝ այլ որոշում։ Ամեն դեպքում, այս պահին կարող եմ ասել, որ գործընթացում թեև տեղաշարժ կա, բայց դանդաղ է, սահուն չի ընթանում, անգամ օրենքի կիրառման իմաստով միանման մոտեցում գոյություն չունի»,- մանրամասնեց փաստաբանը, հույս հայտնելով, որ առաջիկայում այդ հարցը ևս կլուծվի։

Դիտարկմանը՝ արդարադատություն իրականացնող դատավորների համար նոր իրողությունների պայմաններում արդարադատություն ասվածը դեռ շարունակվո՞ւմ է ասոցացվել իշխանություններից անմիջապես հրահանգ ստանալու հետ, Պապիկյանը նշեց, այդ հանգամանքը էական նշանակություն ունի, և դատավորների մի մասը, հատկապես քաղաքական երանգներ ունեցող գործերի դեպքում, դժվարանում են կամ չեն համարձակվում ինքնուրույն այդպիսի որոշում կայացնել։ «Նման որոշումները նախկինում սովորաբար կատարվում էր հրահանգների միջոցով։ Բայց կարծում եմ՝ դատավորներն ի վերջո կձերբազատվեն այդ կաղապարներից, մոտեցումներից և ուղղակի օբյեկտիվ քննություն կիրականացնեն»,- խոսքն ամփոփեց Արայիկ Պապիկյանը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի գնահատմամբ՝ քրեական ոլորտում արդարադատություն մենք, կարելի է ասել, չենք ունեցել։ «Այն գործերով, որտեղ հնչեղությունը մեծ է եղել, ընդհանրապես արդարադատություն չի եղել։ Երկար ժամանակ նույն դատավորները, ովքեր արդարադատություն են իրականացրել քրեական ոլորտում, իրենք զարգացել են հենց այդ ուղղությունով՝ սպասել են ցուցումների, պատվերների, չեն ցանկացել ինչ-որ մեկի շահերին դեմ գնալ»,- կարծում է Հայրապետյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ դատական համակարգը պետք է բաց թողնել, որպեսզի դատարանների վրա ճնշումներ չլինեն, դատարաններն իրենք կողմնորոշվեն։ Ըստ փաստաբանի՝ հանրությունը սպասում է արդարադատության իրականացմանը, և եթե իրականում արդարադատության իրականացման մակարդակը չբարձրանա, հանրությունը դա չտեսնի, այդ դատավորները հեռացվելու են։

Տիգրան Հայրապետյանը չի կարծում, որ միայն քաղբանտարկյալների ազատ արձակումով կարելի է համարել, որ երկրում արդարադատության մակարդակը բարձրացել է։ «Ինձ թվում է՝ դա միամտություն կլինի։ Հասարակությունը և հանրությունը պահանջում էր, որ քաղբանտարկյալներ չլինեն, և բնական էին այդ գործընթացները։ Մարդկանց ապօրինի կալանքի տակ պահել իրենց քաղաքական նկատառումներից ելնելով, բնականաբար, շատ կոպիտ էր։ Դեռևս պետք է ժամանակ անցնի․դատավորները նոր պայմաններում սկսեն մտածել, կարողանան վերապատրաստվել, որոշումներ կայացնել։ Դատավորներից շատերը վերջին 10 տարում Քրեական դատավարության օրենսգիրքը դժվար թե մի քանի անգամ թերթած լինեն, էլ չեմ ասում՝ Եվրոպական դատարանի հիման վրա կարևոր որոշումներին պետք է տեղյակ լինեն և այլն։ Համակարգը պետք է սկսի աշխատել»,- ասաց մեր զրուցակից փաստաբանը։

Նրա դիտարկմամբ՝ բոլոր դատավորները, որոնք կայացրել են պատվերով և հրահանգներով դատական ակտեր, պետք է պատասխան տան, մինչև անգամ կալանավորվել, հակառակ դեպքում չենք ունենա արդարադատություն, չի աշխատի պետության մի թևը, ինչն էլ իր հերթին խնդիրների առաջ կկանգնեցնի պետությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում