Sunday, 16 06 2024
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում

ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետը կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ ԼՂՀ նոր շրջափակում. կարծիք ԼՂՀ-ից

Եթե Մաքսային միությանը վերջնականապես անդամակցելուց հետո Հայաստանի և Արցախի միջև բացվի մաքսային կետ, դա կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ ԼՂՀ նոր շրջափակում. Ղարաբաղն այդ կերպ կհայտնվի նոր մեկուսացման մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը:

«Չեմ պատկերացնում, թե այդ դեպքում ՀՀ իշխանություններն ինչ կերպ կպահեն իրենց: Եթե Մայր Հայաստանը չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը, ապա ինչ ակնկալիքներ պետք է ունենանք միջազգային հանրությունից: Ո՞վ պետք է ճանաչի ԼՂՀ-ն, եթե ոչ՝ Հայաստանը՝ մեր անվտանգության առաջին երաշխավորը: Մաքսային միության կազմում, որպես միասնական պետություն, պետք է մտնեին և՛ Հայաստանը, և՛ Արցախը: Բայց հայտնի չէ՝ ինչ են ուզում Հայաստանի և ինչ՝ ԼՂՀ իշխանությունները»,- ասաց Մարգարիտա Քարամյանը:

Նրա խոսքով՝ դառնալով ՄՄ անդամ՝ Հայաստանն իր ինքնիշխանությունը հանձնում է Ռուսաստանին: «Հիմա մենք ռուսների՞ն պետք է ասենք՝ Արցախի անկախությունը ճանաչեք, կամ էլ՝ ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև մաքսակե՞տ դրեք»,- հարց հնչեցրեց ակտիվիստը:

ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի բացումը հետապնդում է Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազա տեղակայելու հեռահար նպատակ:

«Ադրբեջանական զինուժի հարաճուն հզորացման ֆոնին, բնական է, մենք պետք է ընկնեինքռուսի ոտքերը, ասեինք՝ «փրկիր մեզ, լուծիր մեր սոցիալ-տնտեսական խնդիրները, արի, տեր կանգնիր բոլորիս»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ինքնիշխանությունն ուղղակի խաթարված է:

Ներսես Օհանջանյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի բացման դեպքում Հայաստանը պարզապես ասելիք չի ունենա, անկարող կլինի դժգոհություն հայտնել: «Ռուսաստանը, ողորմություն տալու ձևով, իր իշխանությունն է հաստատելու տարածաշրջանում, այդ թվումնաև՝ Արցախում: Այդ է պատճառը, որ և Հայաստանում, և ԼՂՀ-ում Մաքսային միությանն անդամակցելու հարցը պետք է դնել հանրաքվեի, անդամակցության դեմ պետք է տարվի միասնական պայքար»,- ասաց նա:

Ամփոփելով՝ նախկին պատգամավորը շեշտեց, որ Արցախն օր առաջ պետք է միանա Հայաստանին: «Միայն դա կարող է փրկել ստեղծված իրավիճակից: Վերամիավորման հարցը պետք է դնել շատ կոնկրետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ մի խումբ քաղաքական գործիչների ու ակտիվիստների՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ասվում էր.«Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ ռազմավարական շահերի օբյեկտ ու նպատակներին հասնելու գործիք։

Արցախը միշտ եղել է և շարունակում է կատարել հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերություններում եղած հիմնական ցավոտ կետի դերը՝ Ռուսաստանի կայսերական շահերի կոնտեքստում։ Ոչ Եվրոպական և ոչ էլ, առավել ևս, գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող հայությանը ներքաշել իրենց վերաբաժանումների մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում