Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հացադուլ հայտարարած և բերանը կարած դատապարտյալի հայրը սպառնում է ինքնահրկիզվել

galatv.am-ի փոխանցմամբ` Գյումրու շտապբուժօգնության կայանի բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանին ծեծելով մահվան հասցնելու և մահ պատճառելու մեջ մեղավոր ճանաչված 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, արդեն 30 օր շարունակ հացադուլի մեջ է: Ա. Կարապետյանի հայրը՝ Արամայիս Կարապետյանը, նշում է, որ տղայի վիճակը վատ է, նրա մոտ նկատվել է ճնշման անկում և կյանքին վտանգ է սպառնում:

«Երեք տարի շարունակ արդեն մենք բողոքում ենք, որովհետև սխալ հոդվածով են նստեցրել տղայիս: Երբ մահացավ բժիշկը, սկզբում քննիչը հոդված էր դրել՝ խուլիգանություն, որն անզգուշաբար մահ է հասցրել, 3 օր հետո այլ սցենար տվեցին ու փոխեցին՝ իբր գիտակցաբար, կանխամտածված սպանություն է իրականացրել իմ որդին: Հիմա տղաս արդեն 30 օր հացադուլի մեջ է, ճնշումը արդեն իջել է 40/60. մահվան դուռն է հասել: Այդ ընթացքում նաև ստամոքսի արյունահոսություն է ունեցել, տեղափոխել էին հիվանդանոց՝ տարել էին Երևան, ինքը դարձյալ բողոքել և ետ էր եկել: Բերեցին «Արթիկ» ՔԿՀ, հիմա նա նստած է հացադուլի և բերանն էլ կարել է: Բոլորը ապշած են, որ այդ կերպ մարդ կարող է դիմանալ առանց սննդի»:

Դատապարտյալի հոր խոսքով՝ իրենց պահանջն է գործը վերանայել և փոխել հոդվածը, որով ազատազրկել են Ա. Կարապետյանին:

«Ինքը պահանջում էր՝ թող սրոկն էլ մնա նույնը, ամեն ինչը մնա նույնը, միայն թե փոխեն հոդվածը՝ կանխամտածված սպանության հարցը դուրս գա միջից: Հիմա ինքը պրիմ հոդվածով է նստած և ոչ մի բան չի ազդում իր վրա՝ համաներում, թե ինչ, չի ազդի ոչինչ:

Որդիս այս ընթացքում դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ դատախազին, Շիրակի մարզի դատախազին, պատասխանները կան ինձ մոտ. ոչ մեկը հուսադրող չէ: Մերժել են բոլորը: ՀՀ նախագահը մակագրել է ՀՀ արդարադատության նախարարությանը, արդարադատության նախարարությունը պատասխանել է, թե մեր իրավասությունից դուրս է:

Շիրակի մարզի դատախազի հրահանգով ես որդուս հետ երկու օր առաջ հանդիպեցի գաղութում: Մարզի դատախազը ասաց՝ գնացեք համոզեք` թող դուրս գա հացադուլից, մենք այս գործը կնայենք, բայց երբ` հայտնի չէ, գոնե մի հուսադրող բան ասեն, որ մարդն իմանա՝ գործով զբաղվող կա: Օգնե՜ք որդուս, նա սարսափելի վիճակում է. հիմա մնացել է ոսկորն ու կաշին, եթե չօգնեն, ես նրան կկորցնեմ: 32-ամյա որդուս ես կորցրեցի, իսկ 30-ամյա որդիս մահի հետ է կռիվ տալիս»:

Արամայիս Կարապետյանի խոսքով՝ որդու պահանջը այն է, որ ինքը պատասխան տա իր արարքի համար:

«Ինքն ասում է՝ եթե կատարել եմ խուլիգանություն և մահ է պատճառվել, թող ինձ դատեն ըստ այդմ: Թող անտեղի չմեղադրեն: Իմ տղան կործանվում է, ես այլևս ոչինչ չունեմ այս աշխարհի տակ: Արթիկում ինքը հրաժարվել է նույնիսկ բժիշկներից, ես եմ գնացել խնդրել եմ, որ գոնե ճնշումը չափեն, որ տեսնենք ինչ վիճակ է իր մոտ: Ընդամենը 10 օր ժամանակ ունի, այլապես ես նրան կկորցնեմ:

Ամբողջ աշխարհին էլ խնդրել եմ, չգիտեմ էլ ում դիմեմ: Մնում է ինձ մեկ բան անելու՝ գնամ կանգնեմ դատախազության շենքի դիմաց, բենզինը լցնեմ ինձ վրա և վառեմ ինքս ինձ: Թող գիտենան, որ արդարությունը փրկել է պետք, այլևս ուրիշ ոչ մի բան չի մնում ինձ: 10 օր հետո ուշ կլինի, էլ չեմ կարողանա հետ բերել նրան, կկորցնեմ որդուս»:

 

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում