Սառա Ջեսիկա Պարկերը դարձել է Intimissimi բրենդի դեմքը։ Նա մասնակցել է Intimissimi #insideandout աշնանային գովազդային արշավի նկարահանումներին։

Նկարահանման հրապարակում Սառան ներկայացել է մետաքսե գիշերազգեստով, ժանյակավոր Intimissimi կրծկալով և բարձրակրունկ կոշիկներով։ Դերասանուհու կերպարը երկրպագուներին հիշեցրել է նրա հերոսուհու՝ Քերի Բրեդշոուի ոճը՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից։

Գովազդի նկարահանումները իրականացվել են Նյու Յորքի փողոցներում։








































