ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախազգուշացրել է բռնություն կիրառելու անթույլատրելիության մասին:
Ինչպես հաղորդում է Սպիտակ տան կայքը, Բայդենը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
«Հեռախոսազրույցի ընթացքում փոխնախագահ Բայդենը խորը անհանգստություն է արտահայտել Ուկրաինայում տիրող իրավիճակի և բռնության համար պոտենցյալի աճի հետ կապված»,- նշված է Սպիտակ տան կայքում:
«Փոխնախագահն ընդգծել է իրավիճակը հարթելու, ինչպես նաև ընդդիմության հետ երկխոսություն սկսելու անհապաղ անհրաժեշտությունը: Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հանրության մեջ, և այն անհամատեղելի է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունների հետ: Բայդենը նաև հաստատել է ԱՄՆ-ի` Ուկրաինայի եվրոպական ձգտումները պաշտպանելը»,- գրում է կայքը:







































