Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Փաշինյանի ծրագրի ամենակարևոր կետը. ժամանակաչափը միացված է

Նոր կառավարության ծրագրում, որն արդեն պատրաստ է և կներկայացվի խորհրդարանին, ամրագրված է արտահերթ ընտրության հարցը, և կառավարությունը արձանագրում է համամասնական լիարժեք ընտրակարգի անցման և առավելագույնը մեկ տարում արտահերթ ընտրության անցկացման խնդիրը: Սա թերևս կառավարության ծրագրի կարևորագույն դրույթն է, քանի որ դրանից, ըստ էության, բխում են կամ բխեցվում մյուս դրույթները՝ ինքնաբերաբար, պատճառահետևանքային կապով, քաղաքական տրամաբանությամբ: Բանն այն է, որ, եթե նոր կառավարությունն իր ծրագրային նպատակների շարքում դնում է նոր ընտրության հարցը՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ապա այդ դրույթի «ենթակայության» ներքո են սկզբունքորեն հայտնվում մնացյալ բոլոր հարցերը, տնտեսական քաղաքականությունը և այլն:

Բանն այն է, որ արտահերթ ընտրության ծրագրային դրույթը ներկայիս կառավարությանը փաստորեն «ստիպելու» է մնացյալ բոլոր հարցերում վարել քաղաքականություն, որը թույլ կտա արտահերթ ընտրությանը հավակնել հանրային քվեի մեծամասնության, այնպիսի մեծամասնության, որն արդեն կամբողջացնի թավշյա հեղափոխության արդյունքը, ոչ թե կլինի դրա փաստացի վերանայում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արձանագրելով արտահերթ ընտրության խնդիրը որպես ծրագրային, և ոչ թե այն թողնելով իբրև միայն քաղաքական օրակարգի առաջնահերթություն, դրանով իսկ իրեն դնում է այդ հարցի հանդեպ քաղաքական կրկնակի պատասխանատվության տակ: Դա արդեն իսկ թավշյա հեղափոխության սկզբունքներին ու նպատակներին հավատարմության ողջունելի ցուցիչ է:

Միևնույն ժամանակ, ակնառու է, որ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունը կարող է ունենալ քաղաքական մեկ ելք՝ հաղթանակ, ընդ որում 50+1 տարբերակով: Խնդիրն այն է, որ, եթե թավշյա հեղափոխության հաղթանակից կամ առաջին փուլի հաղթանակից ընդամենը մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն կարողանում պահել այդ կապիտալը, վերածել այն արդեն հաստատուն իշխանության, ապա նույնիսկ կոալիցիոն իշխանությամբ մնալու պարագայում դա լինելու է նրանց քաղաքական պարտությունը: Միևնույն ժամանակ, նրանք կպարտվեն ոչ թե գործող ուժերից որևէ մեկին՝ այդպիսի խնդիր կամ ռիսկ, ըստ էության, Փաշինյանն այլևս չունի, այլ կպարտվեն այսպես ասած նոր ուժի: Իսկ այն, որ Հայաստանում ձևավորվելու է նոր քաղաքական ուժ, ըստ էության անխուսափելի է: Դա իրավիճակի տրամաբանությունն է, պահանջը, որովհետև Հայաստանում խորքային տնտեսա-քաղաքական խնդիրները պայմանավորված են եղել ոչ միայն խաղի կանոններով, այլ նաև խաղացողներով, այդ թվում՝ քաղաքական ուժերով, ընդհուպ տարիների ընդդիմություններով՝ կեղծ, թե անկեղծ:

Այսինքն՝ հին, ոչ կենսունակ են ոչ միայն կանոնները, այլ նաև խաղացողները, նրանց բովանդակությունը, գաղափարախոսական, քաղաքական հայեցակարգային կոնցեպտները: Այդ առումով Հայաստանում նոր իշխանությունը պետք է ենթադրի որակապես նոր ընդդիմություն, իսկ դա չի կարող լինել հին ուժերի տրանսֆորմացիայի կամ վերափոխման միջոցով, նրանք չունեն այդ խորքային ռեսուրսը: Ըստ այդմ, թավշյա հեղափոխության տրամաբանական վերջնարդյունքը պետք է ենթադրի սկզբունքորեն նոր իշխանության և ընդդիմության ձևավորում, ինչն էլ իր հերթին ուղղակի հրամայական է դարձնում նոր քաղաքական ուժի կամ ուժերի ձևավորումը, ինչը զուգահեռ պետք է ապահովի նաև հայաստանյան քաղաքական իրականության համար մեկ այլ կարևոր խնդրի սպասարկում՝ «խոշորացում» կամ ներքաղաքական «օպտիմալացում»: Իհարկե, եթե Փաշինյանը իր թիմով չի կարողանում հավաքել մեծամասնություն՝ 50+1, ապա դա նշանակում է, որ կոալիցիա կկազմվի ներկայումս գործող որևէ ուժի հետ, որովհետև 1 տարի անց հազիվ թե ընտրություն անցկացվի նաև լիովին նոր ուժի մասնակցությամբ: Թեև, հնարավոր է իհարկե ամեն ինչ, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում այժմ, ըստ էության, խոպան է: Բայց, բոլոր դեպքերում, Փաշինյանի համար 50+1-ի բացակայությունը կլինի պարտություն և այստեղ հարցը այն է, թե արդյո՞ք նա կպարտվի միայն նոր ուժին, որը անխուսափելիորեն ձևավորվելու է արդեն հաջորդ՝ հերթական ընտրությանն ընդառաջ, թե նաև այն ուժին, որի հետ կոալիցիայով ստիպված կլինի ապահովել մեծամասնությունն արտահերթ ընտրությունից հետո:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի համար առաջիկա տարին գործնականում անցնելու է հաղթանակ, թե պարտություն սկզբունքով՝ կամ մեկ տարի անց նրանք կարձանագրեն թավշյա հեղափոխության իրենց հաջողությունը 50+1-ով, իսկ դրա համար առաջիկա տարում պետք է ցույց տան կառավարման տպավորիչ արդյունք, կամ 2018-ի մայիսի 8-ը կլինի նրանց հաջողության գագաթնակետը, թեև, անշուշտ, միայն դա բավական է այդ թիմի դերակատարումը պատմական որակելու և Հայաստանի նորագույն պատմության նշանակալից էջ գնահատելու համար: Մյուս կողմից սակայն, դա կլինի ոչ միայն հեղափոխությունն առաջնորդած թիմի, այլ նաև հանրության չամբողջացած հաջողություն:

Ըստ այդմ, արտահերթ ընտրության խնդիրը միայն Փաշինյանի ու նրա թիմի ռազմավարական խնդիրը չէ, այլ նաև հանրության, որը առաջ է մղել ու իր մասնակցությամբ իրականություն դարձրել թավշյա հեղափոխության անհնար թվացող գործընթացը: Ըստ այդմ, վերստին անհրաժեշտություն է առաջանում արձանագրել, որ իրադարձությունների հետագա զարգացումը միայն նոր կառավարության գործը չէ և դրա համար պատասխանատվության զգացում պետք է ունենա նաև հասարակությունը, դրա ակտիվ խմբերը, որովհետև եթե ներկայիս ուժը առավելագույնը մեկ տարի անց ազատ և օրինական ընտրական մեխանիզմով չարձանագրի 50+1 տոկոս, դա կլինի ոչ միայն այդ ուժի, այլ նաև դրա առաջնորդությամբ հաղթած հանրության պարտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում