Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Արևմուտքը հասկանում է, որ տարածաշրջանում իրեն հատկացված տեղը նեղանում է, և պետք է գործել»

Արևմուտքը հասկանում է, որ տարածաշրջանում իրեն հատկացված տեղը նեղանում է, և պետք է գործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններում Արևմուտքի հնարավոր ազդեցության հանգամանքին: Նրա համոզմամբ՝ կարևոր է այս հանգամանքը հաշվի առնելը, քանի որ, ի վերջո, Հայաստանը կատարեց մեկ քաղաքական ընտրություն, որն ԱՄՆ-ին ու Եվրոպային լրջորեն անհանգստացրեց, և եվրոպական համայնքը նույնպես շատ լուրջ ընդունեց ՀՀ քայլը, և Արևմուտքն այսօր հասկացավ, գիտակցեց, որ հարկավոր է ակտիվացնել տարածաշրջանում իր ներկայությունը:

«Մենք չենք կարող չփաստել, որ վերջին տարիներին, պայմանավորված Մերձավոր Արևելքում կատարվող շատ լուրջ իրադարձություններով, Արևմուտքի հետաքրքրություններն այստեղ գրեթե զրոյական էին, այն աստիճանի, որ հենց նույն Արևմուտքի թույլտվությամբ, անտարբերությամբ կամ ցանկությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները մտել էին փակուղի: Նրանց դա չէր հետաքրքրում, բայց այսօր տեսանք, որ վիճակը բավականին բարդանում է ապագայում իրենց համար, իրենց հատկացված տեղը նեղանում է, և նրանք պետք է այստեղ ակտիվություն դրսևորեն:

Շատ զարմանալի են Արևմուտքի ֆինանսական ու նյութական խոստումները. մեծ-մեծ գումարներ, ներդրումներ այն դեպքում, երբ վերջին տարիներին այդ մասին ո՛չ ուզում էին մտածել ու ոչ էլ կարևորություն տալ: Հասկանալի է այդ պատճառը: Սա նշանակում է, որ մրցակից պետությունների միջև պետք է նոր զարգացումներ սպասել: Հետաքրքիրն այն է, որ մրցակիցները՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, Արցախի հարցով առաջին հերթին շահագրգռված պետություններն են: Այստեղ միասնաբար գործելու հետ միասին՝ նկատվում է մրցակցային մեծ հեռանկար: Մրցակցությունը կարող է իր հետ բերել օգտակար ու վնասակար իրողություններ հատկապես Արցախի հարցում»,- մեկնաբանեց բանախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում