Wednesday, 15 05 2024
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում

Բարձրագույն դատական խորհրդի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. տեղեկանք

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը որպես դատարնների գործունեության իրական անկախության ցուցանիշ» տեղեկանքը.

Ընդհանուր տեղեկություն

1. 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվել է ՀՀ Դատական օրենսգիրքը, որի շրջանակներում, ըստ նախատեսվածի, ձևավորվել է Բարձրագույն դատական խորհուրդը:

2. 2018 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում ընտրվել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամները :

3. 2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը, որի շրջանակներում ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի առաջին հինգ դատավոր անդամները

4. 2018 թվականի մարտի 5-ին կայացել է բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի շրջանակներում փակ, գաղտնի քվերակությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը :

Բարձրագույն դատական խորհրդի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը

5. 2017 թվականի հունվարի 9-ին այդ ժամանակ գործող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունվել է հրամանագիր՝ դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու և ՀՀ Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ին ՆՀ-136-Ա հրամանագրում լրացումներ կատարելու մասին:

6. Հրամանագրով հաստատվել է մասնավորապես՝ ՀՀ ԱԽ 2016 թվականի դեկտեմբերի 21-ի Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին ԱԽ-29-Ո-27 որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը և որոշվել է ՀՀ Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին ՆՀ-136-Ա հրամանագրով հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժիններում կատարել լրացումներ :

7. Դատական օրենսգրքի համաձայն՝ ցուցակը ենթակա է ներկայացման ՀՀ Նախագահի հաստատմանը, և դրանում այլ փոփոխություններ մինչև Հանրապետության նախագահին ներկայացնելը չեն կարող իրականցվել:

8. 2018 թվականի մայիսի 3-ին նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհուրդը նշված ցուցակները հանրապետության նախագահին ներկայցնելու փոխարեն հանդիպում է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թեկնածուների հետ: Քննարկումներից հետո խորհուրդը հրավիրել է նիստ, և կազմակերպել է թեկնածուների անձի շուրջ նոր, գաղտնի քվեարկություն: Քվերակության արդյունքներով որոշվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94 և 130-րդ հոդվածների, 166-րդ հոդվածի 29, 31 և 32-րդ մասերի հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ նախագահին ներկայացնել նույն դատարանի դատավոր Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը:

9. Նույն կերպ, Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքներով որոշել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94, 127, 128, 129-րդ հոդվածների և 166-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր տեղում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի թեկնածությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թափուր տեղերում նշանակելու համար՝ Տիգրան Սիմոնյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները:

10. Բարձրագուն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկություն է կազմակերպվել նաև արդեն հաստատված վարչական շրջանի դատավորների թեկնածուների անձի շուրջ, և քվերակության արդյունքներով ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուների թեկնածությունը ձայների մեծամասնությամբ մերժվել է :

ԲԴԽ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

11. 2018 թվականի մայիսի 3-ի նիստւմ Խորհուրդը մերժել է վարչական դատարանի դատավորների թեկնածությունները՝ հիմքում դնելով Խորհրդի անդամների քվերակության արդյունքները, մինչդեռ նոր քվերակություն կազմակերպելու իրավասություն Բարձրագույն Դատական խորհուրդն ըստ էության չուներ:

Կարող էր արդյոք Բարձրագայն դատական խորհուրդը կիրառել նոր ընդունված Դատական օրենսգրքի դրույթները արդեն իսկ հաստատված դատավորների թեկնածուների նկատմամբ

12. ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ Դատական հին օրենսգրքով հաստտաված դատավորների թեկնածուների ցուցակի նկատմամբ կիրառել է Հայաստանի Հանրապետության նոր դատական օրենսգրքի 94, 127, 128, 129-րդ հոդվածները և 166-րդ հոդվածի 14-րդ մասը՝ իրեն վերագրելով արդեն հաստատված ցուցակում փոփոխություն իրականացնելու լիաորություն:

13. Այսպես, ինչպես ներկայացվեց, դեռևս 2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ նախագահի կողմից հաստատված է եղել դատավորների թեկնածուների ցուցակը: Ինչը այդ պահին գործող Դատական օրենսգրքի համաձայն նշանակել է, որ դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգը ավարտված են եղել: Այդ պահին գործող օրենսդրության համաձայն՝ դատավորի թեկնածուները Արդարադատության ակադեմիայում պետք է 9 ամիս ուսում անցնելուց հետո թափուր տեղեր առաջանալիս ստանային Արդարադատության Խորհրդի առաջարկությունը՝ թափուր տեղը զբաղեցնելու վերաբերյալ:

14. 2007 թվականի Դատական օրենսգրքի 123-րդ հոդվածի 9-րդ մասի /ուժը կորցրել է 2018 թվականի ապրլի 9-ին նոր դատական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու հիմքով/ ՝ Թեկնածուի համաձայնության դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը նրա թեկնածությունը ներկայացնում է Արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ բաց քվեարկությամբ տալիս է դրական եզրակացություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը: Թեկնածությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է ՀՀ Նախագահին:

15. Նմանատիպ դրույթ նախատեսված է նաև 2018 թվականի Դատական օրենսգրքով: Այսպես, համաձայն 117-րդ հոդվածի 1-ին մասի՝ Թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին՝ ներկայացնելով նաև նրա անձնական գործը, թեկնածուի դատավոր չլինելու դեպքում նրա կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը:

16. 2018 թվականի Դատական օրենսգրքի Գլուխ 22-ով նախատեսված Եզրափակիչ և Անցումային Դրույթների 166-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «Մինչև Բարձրագույն դատական խորհդի առաջին կազմի կողմից իր լիազորություններն ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակը սույն օրնեսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պահպանում է իր ուժը..»: Այս նորմը նպատակ է հետապնդել ապահովելու արդեն հաստատված ցուցակի նկատմամբ կամայական մոտեցումները:

17. Այսինքն ստացվում է, որ օրենքի ուժով՝ թափուր տեղ առաջանալու դեպքում համապատասխան թեկնածուին արվում է գրավոր առաջարկություն և եթե վերջինս տալիս է իր գրավոր համաձայնությունը ԲԴԽ նրա թեկնածությունը ներկայացնում է երկրի նախագահին: Ավելին, օրենսգիրքը չի նախատեսում, որ ԲԴԽ պետք է կամ կարող է հանդիպում ունենալ թեկնածուի հետ: Վերջինիս թեկնածությունը երկրի նախագահին ներկայացնելու միակ նախապայմանը դատավորի թափուր տեղը զբաղեցնելու վերաբերյալ թեկնածուի համաձայնությունն է:

18. Մինչդեռ, Բարձրագույն դատական խորհուրդը կամայական կերպով՝ արդեն իսկ հաստատված դատավորների ցուցակի նկատմամբ կիրառել է 2018թ ընդունված Դատական օրենսգրքի դրույթները, հաստատված ցուցակի դատավորի թեկնածուների գրավոր համաձայնությունը ստանալուց հետո վերջիններիս հրավիրել է հանդիպման, կրկին անգամ ենթարկել ստուգման և անհասկանալի պատճառներով ՛՛գաղտնի՛՛ քվերակությամբ դեմ քվեարկել վարչական մասնագիտացման բաժնի դատավորների թեկանծուների թեկնածությունը երկրի նախագահին ներկայացնելուն:

Բարձրագույն դատական խորհրդի ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրված կազմը և դատավորների նոր թեկնածուների շուրջ քվեարկության կազմակերպումը

19. Դատական օրենսգրքի նախագծի տեքստը կազմող աշխատանքային խմբում է եղել ԲԴԽ անդամներից մեկը՝ Գևորգ Դանիելյանը, ինը ենթադրում է, որ ԲԴԽ լիազորությունների ընդլայնված շրջանակը նախատեսող կազմը ի սկզբանե նախատեսել է նման ընդլայնված լիազորությունների շրջանակը: Այս հանագամանքն այնումաեյնաիվ, հակսության մեջ է դատարանների անկախության ապահովման սահմանադրական պահանջի հետ:

ՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՉԻ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԲԴԽ ԿՈՂՄԻՑ

20. ԲԴԽ նիստի և ընդունված որոշման վերաբերյալ առկա հրապարակային տեղեկության և ցուցակի մասին տեղեկություններից պարզ է դառնում, որ դեմ են քվեարկել միայն վարչական դատարանի դատավորի 2 թեկնածուի թեկնածությունը :

21. Ուսումնասիրելով նույն ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտական բաժինների թեկնածուների տվյալները /ըստ հավելվածի/, կարող ենք արձանագրել էական նշանակություն ունեցող մի հանգամանք. Ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժնի հստատված թեկնածուները հանդիսացել են բացառապես դատախազության, ոստիկանության և դատական իշխանության ներկայացուցիչներ, որոնք գործել են նախորդ կառավարության և իշխանության գործունեությոն շրջանակներում: Վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու, Խորհրդի հավանությունը չստացած Ռուզաննա Ազրոյանը միակն է, որը եղել է փաստաբան և չի ներկայացրել վերը նշված կառույցներից որևէ մեկը, այսինքն նախկին իշխանության և համակարգի մաս չի կազմել:

22. Ավելին, ԱԽ նույն այդ ցուցակով արդեն իսկ նշանակվել են դատավորներ, սակայն վարչական դատարանի դատավորի թեկնածուների նշանակումը ինչ-ինչ պատճառներով դեռևս 2017 թվականի հոկտեմբերից /թափուր տեղը առաջանալու պահ՝ հիմք http://www.president.am/hy/decrees/item/4138/ հետաձգվել է և քննության առարկա է դարձել միայն 2018 թվականի մայիսին՝ Դատական նոր օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց և ԲԴԽ ստեղծվելուց հետո :

23. Վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ցուցակում պահպանվել է ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը այն պարագայում, երբ ՀՀ Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքական գործունեություն իրականացնելու հիմքով նրա թեկնածությունը պետք է հանվեր ցուցակից: Ակնհայտ է դառնում, որ դեռևս 2017 թվականի հոկտեմբերից վարչական դատարանում դատավորի թափուր տեղ առկա լինելու պարագայում առաջարկություն չի արվել որևէ թեկնածուի, քանի որ այդ պահին գործող օրենսդրական կարգավորումների համաձայն Ռուստամ Մախմուդյանը կլքեր դատավորի թեկնածուների ցուցակը:

24. 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ Դատական օրենսգրքում իրականացվել են փոփոխություններ, և պատգամավոր ընտրված լինելու հիմքը դատավորի թեկնածուին ցուցակից հանելու համար վերացվել է: Այսինքն՝ վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ցուցակի առաջին հերթում գտնվող անձանց մերժելով՝ ԲԴԽ-ն առաջ է քաշում հաջորդ հերթի թեկնածուներին, այդ թվում նաև ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին:

ԻՆՉՈՒ՞ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԱՏԿԱՊԵՍ ՎԱՐՉԱԿԱՆԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

25.Դատավորների թեկնածությունը մերժելու հնարավոր և ողջամիտ բացատրություններից մեկը ԲԴԽ կողմիցնոր դատավորներին հսկողության տակ պահելն է: Հաշվի առնելով ԲԴԽ ձևավորման ընթացակարգն ու կազմը՝ նման բացատրությունը լիովին արդարացված է համարվում: Այսպես, Խորհրդի անդամները ԱԺ-ում ընտրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացմամբ, իսկ դատավոր անդամների ցուցակը կազմվել է կրկին ՀՀԿ ներգրավվածությամբ, ինչը խոսում է այս կուսակցության կողմից դատական իշխանության և հատկապես նոր նշանակվող դատավորների նկատմամբ վերահսկողություն պահպանելու մասին:

26. Հատկանշական է, որ ԲԴԽ ներկայիս կազմի 2 անդամները ՝ Սերգեյ Չիչոյան և Արմեն Խաչատրյան, հանդիսացել են նաև Արդարադատության Խորհրդի անդամներ, և ԱԽ կողմից դատավորների թեկնածուների ցուցակը հաստատվել, ներկայացվել է նախագահին դեռևս 2016 թվականին: Մինչդեռ նույն այդ անդամները ԲԴԽ կազմում դեմ են քվեարկել իրենց իսկ կողմից կողմ քվեարկած նույն թեկնածուներին:

27. Այս առումով մտահոգիչ է, որ ՀՀ Վարչական դատարանի նկատմամբ հնարավոր վերահսկողության սահամանումը կարող է պայմանավորված լինել նաև առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներով, քանի որ ընտրական գործընթացների վերաբերվող հարցերը և վեճերը քննության առարկա են դառնում վարչական դատարաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում