Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Արցախում ողջունում են Փաշինյանի որոշումը․ վերջապես անկախ Հայաստանի վարչապետի որդին ծառայության է անցնում ՊԲ-ում

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մարտին լրացել է որդու՝ Աշոտի 18 տարեկանը, և պատրաստվում է սահմանված կարգով մեկնել ծառայության։ Որդին էլ իր հերթին դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։ Արցախում ողջունում են Նիկոլ Փաշինյանի և որդու որոշումը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նորություն չէ Արցախի համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» կուսակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը։ Նա պատմեց, որ 2016-ի ապրիլյան դեպքերի ժամանակ Փաշինյանը որդու հետ առաջնագիծ է մեկնել, նա որդու հետ այնտեղ է եղել․ «Ապրիլյան դեպքերի ժամանակ Փաշինյանը տղայի հետ մեզ մոտ էին՝ առաջին դիրքերում, և, բնականաբար, այս հայտարարությունը և հայրենասիրական էնտուզիազմը կոչ էր, որ ամեն մի հայ պարտավորություն ունի հայրենիքի նկատմամբ, Արցախի նկատմամբ։ Այսօր պատերազմն Արցախում է, հարյուր տարի առաջ եղել է Սարդարապատում, և այն ժամանակ Արցախի գունդը Սարդարապատում էր, այսօր Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և կարծում եմ՝ այս կոնցեպտն աշխատում է դարերով և պետք է շարունակվի»,- ասաց Ռուդիկ Հյուսնունցը։

Նախկին իշխանությունների օրոք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է պաշտոնյաների որդիների՝ ծառայությունից խուսափելու դեպքեր։ Ռուդիկ Հյուսնունցի խոսքերով՝ հիմա համակարգը պետք է փոխվի, և ժողովրդի զարթոնքը քայլ առ քայլ հաղթանակներով պետք է արձանագրենք և նոր տարեգրություն սկսենք նոր էջից։ Նա Նիկոլ Փաշինյանի այս քայլը ուղերձ է դիտարկում համայն հայության համար, և այդ կոչը միայն իր որդու հետ չէր կապված, այլ ուղղված էր համայն հայությանը, նրանց, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը, պայմաններ է ստեղծում, որ նրանք գան ուղղակի կանգնեն հաշվառման և իրենց պարտքը տան հայրենիքին։

Արցախի ԱԺ պատգամավորը վստահ է, որ բանակի քաղաքական մթնոլորտը, մտածողությունը, մեր առօրյայում շատ բան է փոխելու, պարզապես բոլորս պետք է կանգնենք օգնենք։

«Ի դեպ, մենք նման խնդիր չենք ունեցել, որ որևէ մեկի որդին խուսափի ծառայությունից, նման բարդ երևույթներ չենք ունեցել։ Նախքան իշխանափոխությունը միշտ ասել եմ, որ կամ Ղարաբաղի փրկությունը այն է, որ աստիճանաբար այս բարքերը գան Հայաստան, կամ այդ բացասական բարքերը կործանելու են Արցախը»,- հավելեց պատգամավորը։

Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արցախում շատ բարձր են գնահատում Նիկոլ Փաշինյանի արած քայլը։

«Վերջապես անկախ Հայաստանի վարչապետի որդին ծառայության է անցնում ԼՂ բանակում, այնպես, ինչպես Առաջին հանրապետության վարչապետի երեք որդիները, և Հայաստանը 100-ամյակի ապակցությամբ վերցնում է Առաջին հանրապետության ամբողջ բարոյական արժեքները և շարունակում առաջ»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նույնպես շեշտեց, որ Արցախում բոլոր ղեկավարների երեխաները՝ սկսած Արցախի նախագահի որդուց մինչև Անվտանգության ծառայութան պետի որդին, նախարարների, ԱԺ պատգամավորների որդիները, բոլորը ծառայել են կամ ծառայում են բանակում, և ինքը չի հիշում որևէ դեպք, երբ նրանցից որևէ մեկը չի ծառայել, և սա սովորական պրոցես է։ Նրա դիտարկմամբ՝ շատ ուրախալի է, որ հարյուրամյակի շեմին վարչապետի որդին այսպիսի հայտարարություն է տվել՝ լինել այնտեղ, որտեղ ավելի ծանր է ծառայելը։

Արմեն Սարգսյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարևոր է ոչ միայն նրանց համար, ովքեր խուսափել են ծառայությունից, բայց կարևոր է նաև նրանց համար, ովքեր ծառայել կամ ծառայում են բանակում․ «Եվ սա ոչ միայն չծառայողների, այլ նաև ծառայողների համար է շատ լավ։ Եվ իրենք գիտեն, որ իրենց ծառայությունը բերեց նրան, որ ընդհանուր համակարգ ձևավորվեց, որ բոլորը հավասար են։ Լավ է, որ այս երևույթը կտարածվի ՀՀ բոլոր ղեկավարների մեջ։ Ես ուրախ եմ, որ երկիրը մեծ քայլ է կատարում մի շարք թերություններ վերացնելու, արդարությունը հաստատելու համար, և ամենակարևորը՝ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք կգործեն անկախ ղեկավարի փոփոխությունից, որ լինի արդարություն, օրենքի գերակայություն, սա մեր երազանքն է եղել շարժման առաջին իսկ օրից, որ ունենանք օրենքի երկիր»,- հավելեց պատգամավորը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում