Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ո՞րն է Բաքվի խուճապի պատճառը

Այնպես է ստացվել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տարբեր ձևաչափերով անդրադարձել են բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցին:

«Ազատության» հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բավականին զուսպ, սակայն բազմաշերտ պատասխան է տվել: «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը՝ դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»,-ասել է նա:

Հայաստանի արտգործնախարարի պատասխանի մեջ հատկապես ուշագրավ է Մինսկի խմբի առաքելության ընդգծումը: Հայաստանը մի կողմից՝ իր անվերապահ աջակցությունն է հայտնում բանակցային գործընթացին, մյուս կողմից՝ փակում է մոսկովյան որոշ շրջանակների մանիպուլյատիվ ջանքերի ճանապարհը, որոնց նպատակն է ԼՂՀ ասոցացումը Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի հետ՝ Մինսկի խմբի ձևաչափի արդյունավետությունը կասկածի տակ դնելու և կարգավորման գործընթացի, այսպես կոչված, ռուսաֆիկացման միտումով:

«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», – այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:

Մամեդյարովը թերևս միտումնավոր խեղաթյուրում է մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը. Հայաստանի վարչապետը երբեք իմպերատիվ պահանջներ չի դրել և առավել ևս չի հայտարարել, թե Հայաստանը մտադիր է լքել բանակցային գործընթացը: «Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»,- մայիսի 9-ին ասել էր վարչապետ Փաշինյանը:

Մեծ ցանկության դեպքում անգամ Փաշինյանի հայտարարությունը չի կարելի մեկնաբանել որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ. հակառակը՝ Երևանը միջազգային հանրությանն ու միջնորդներին ներկայացնում է արդյունավետ բանակցությունների իր տեսլականը: Ավելին՝ Հայաստանի նոր իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են պրագմատիկ մոտեցումներով և հստակ գիտակցում են, որ բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության վերականգնումը չի կարող տեղի ունենալ մեկ շաբաթում կամ մեկ ամսում, և այդ նուրբ խնդրին փորձում են հետամուտ լինել ոչ թե վերջնագրերի ու դեմարշերի, այլ միջնորդների հետ երկխոսության դաշտում:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որևէ կերպ չի լեգիտիմացնում պատերազմ սանձազերծելու Բաքվի ցանկությունները:

Հայաստանի արտգործնախարարի այսօրվա զուսպ և դիվանագիտական ձևակերպումների ֆոնին Մամեդյարովի խոսքը, մեղմ ասած, զուրկ է դիվանագիտական ադեկվատությունից: Ըստ ամենայնի, Բաքվում խիստ մտահոգ են, որ Հայաստանի միջազգային հեղինակության շեշտակի աճը կարող է լեգիտիմացնել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները ԼՂ խնդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում