Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Չղջիկները» իրենց անօրինական պահանջը փորձում են քողարկել անհնազանդության անվան տակ. ինչ է նրանց իրական պահանջը

Վարդենիսի ոսկու հանքաքարի անօրինական արդյունահանողները, կամ ինչպես ընդունված է նրանց անվանել՝ «չղջիկները», մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում և փակում են դեպի հանքավայր գնացող ճանապարհը՝ այդպիսով կաթվածահար անելով հանքավայրի շահագործման աշխատանքները։ Որքան էլ տարօրինակ է, սակայն, բողոքավորները ոչ թե հստակ պահանջ են ներկայացնում, այլ փորձում են ցույց տալ, որ իրենք հետևելով Նիկոլ Փաշինյանին, անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Այն պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հստակ հորդորել է ամբողջ հանրապետության մակարդակով դադարեցնել անհնազանդության բոլոր գործողութունները։

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, «չղջիկների» այդ աղմուկը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նրանք փորձում են այս ճանապարհով ոսկու հանքում անօրինական աշխատելու թույլտվություն ստանալ։ Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն էլ առաջարկում է օրինական աշխատել, որին նրանք համաձայն չեն և, ի նշան բողոքի, ճանապարհներ են փակում՝ փորձելով դա քողարկել հեղափոխության անվան տակ անհնազանդության գործողությունների դիմելով։

Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքից ոսկու հանքավայրում աշխատողներ կան, բայց հանքավայրը իրենց տարածքի մեջ չէ, դրա համար էլ ինքը խնդրին ծանոթ չէ։ Լսել է, որ «չղջիկները» հավաքվում են, բողոքի ակցիա են իրականացնում, բայց իր իմանալով՝ «չղջիկները» բնապահպաններն են, ովքեր բնապահպանության անվտանգության հետ կապված հարցեր են առաջ քաշում։ «Ես որքանով գիտեմ՝ ճանապարհները հիմա բաց են, ճանապարհ չի փակվել, բայց կփորձեմ ավելի հանգամանալից ծանոթանալ խնդրին»,- ասաց քաղաքապետը։

Խնդրի հետ կապված ոսկու վերամշակման ֆաբրիկան շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «չղջիկները» ընկերության կոլեկտիվի վրա ճնշում գործադրելու ճանապարհով փորձել են իրականացնել իրենց անօրինությունները․«Մասնավորապես, մայիսի 17-ից 18-ը «չղջիկները» փակեցին դեպի հանք տանող ճանապարհը, կաթվածահար արեցին ամբողջ պրոցեսը՝ իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական նախադրյալներով, իբրև թե նրանք հանդիսանում են քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ և պայքարում են իրենց իրավունքների համար։ Անօրինական ոսկի արդյունահանողները պահանջում էին Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, որը խոչընդոտում է իրենց անօրինական արարքները հանքի տարածքում։ «Չղջիկների» անօրինական գործողությունները սահմանափակում են ոչ միայն քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այլև խաթարում են արտադրական դիսցիպլինները, որը, իր հետ բերելով ընկերության համար կորուստներ, հղի է նաև ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի կրճատման հետևանքներով»,-ասված էր հայտարարության մեջ։

Նոր կառավարությունը դեռևս ծանոթ չէ խնդրին, սակայն անհնազանդության մասով կարծիքը միանշանակ է։ Դրանք պետք է դադարեցվեն, և փորձ չարվի տարբեր խնդիրներ քողարկել անհնազանդության անվան տակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում