Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կառավարությունն արտահերթ նիստով փորձում է կիսատ մնացած գործերն ավարտել. Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին վրդովեցրել է այն, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ավարտից և հիմներգի հնչելուց հետո նորից ստիպված են լինելու Կառավարության կողմից առաջարկված արտահերթ նիստին մասնակցել։ Դեկտեմբերի 6-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Փոստանջյանը տեսակետ հայտնեց, որ արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է նրանով, որ ժամանակացույցի իր գործառույթները կառավարությունը չի ավարտել, և կան հիմնական օրենքներ, որոնք պետք է սպասարկեն այս կառավարությանը՝ հարկահավաքի և այլ գործերի համար: Պատգամավորի խոսքով՝ արտահերթ նիստի հրավիրումը կառավարության անփույթ աշխատանքի հետևանք է. այս կերպ նրանք փորձում են իրենց թափթփվածության հետևանքով կիսատ մնացած գործերն ավարտել։

«Դա խոսում է այն մասին, որ այս կառավարությունը թափթփված, անշնորհք, անկազմակերպ կառավարություն է, որը չի կարողացել ավարտին հասցնել իր աշխատանքները և հիմա փորձում է ԱԺ-ն օգտագործելով՝ իրականացնել իր գործառույթները»,- ասաց նա։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ մի շարք օրենքներ կան, որ լրացուցիչ հարկերի հավաքման համար մինչև տարեվերջ պիտի ընդունվեն: Դրանցից նա առանձնացրեց կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրումը՝ շուրջ 100 հազար քաղաքացի կարիք ունի ստանալու նոր անձնագիր, որ արժենալու է 28 հազար դրամ:

Նստաշրջանն ամփոփելով՝ Փոստանջյանը թե՛ ԱԺ, թե՛ կառավարության աշխատանքն անբավարար գնահատեց: Դիտարկմանը՝ ինչո՞ւ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները չեն բոյկոտում նիստը և ավելի սուր գործողությունների անցնում, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ իրենց փորձում են լռեցնել, անջատում են խոսափողը, ուստի բոյկոտեն, թե ոչ՝ դա իշխող մեծամասնությանը որևէ կերպ չի կաշկանդում:

Այդուհանդերձ, պատգամավորը համաձայն է՝ պետք է դիմել ռադիկալ որոշումների: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցման դեմ բողոքող երիտասարդների կողքին կանգնած ԱԺ խմբակցությունների՝ ՍԴ դիմում ներկայացնելուն զուգահեռ, ըստ պատգամավորի, այս չորս ուժերը համատեղ պետք է բողոքի ակցիաներ անեն: Նա նաև կարծում է, որ երկրում պետք է հանրապետական գործադուլ իրականացվի այդ օրենքը տապալելու համար:

Լրագրողները հիշեցրին, որ խմբակցության անդամ Թևան Պողոսյանը չմասնակցեց համակարգի ներդրման դեմ իրականացվող ակցիաներին, ինչին Փոստանջյանը պատասխանեց, որ Պողոսյանը կուսակցության անդամ չէ և իրավունք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում