Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Անկարան ու Բաղդադը չեն կարողանում կիսել Իրաքյան Քրդստանի նավթային պաշարները. Kommersant

Անկարան ու Բաղդադը չեն կարողանում կիսել Իրաքյան Քրդստանի նավթային պաշարները: Ինքնավարության իշխանությունները հայտարարել են, որ մոտ ժամանակներս կգործարկեն նավթատար, որը Թուրքիայի տարածքով կհասնի Եվրոպա: Դա շահավետ է և´ թուրքական իշխանություններին, որոնք հետաքրքրված են էներգակիրների նոր մատակարարներով, և´ իրաքցի քրդերին, որոնք ձգտում են Բաղդադից մեծ անկախության ձեռքբերման: Հանուն շահերի՝ կողմերը պատրաստ են մոռանալ թուրք-քրդական բազմամյա թշնամության մասին:

Իրաքյան կառավարության համար գործարքն իսկական շոկ է դարձել. Բաղդադում պատրաստ չեն Էրբիլի հետ կիսել նավթից ստացված համազգային եկամուտները՝ գրում է Kommersant-ը:

Սահմանին տիրող իրավիճակից են կախված Իրաքից դեպի Թուրքիա նավթի մատակարարումները, որոնք մշտապես խափանվում են քուրդ անջատողականների հարձակումների հետևանքով: Օրինակ՝ հունվարին թուրքական Մարդին նահանգում Քիրքուկ- Յումուրթալըք նավաթատարի հատվածում տեղի ունեցած պայթյունից հետո խողովակաշարի թողունակությունը եռակի նվազել է: Մատակարարումները նախկին մակարդակի բերել չի հաջողվել մինչ օրս:

Նավթային «անբավարարությունը» Բաղդադը խոստացել է Անկարային փոխհատուցել Բասրա-Ջեյհան երթուղով նոր նավթատարի կառուցման հաշվին: Այդ նախագծի մասին իրաքյան իշխանությունները հատարարել էին մարտին, սակայն դրա իրականացմանը մինչ օրս չեն անցել: Այժմ Անկարան ոչ միայն Բաղդադի վրա ճնշման լծակներ է փնտրում, այլև իր համար նավթի նոր մատակարարներ:

Անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում էր ունեցել Իրաքյան Քրդստանի իր գործընկերոջ՝ Նեչիրվան Բարզանիի հետ: Անկարան երկար ժամանակ մեկնաբանություն չի արել, և հանդիպմումից հետո միայն երրորդ օրը թուրքական ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում հաստատեց էներգետիկ համագործակցության ոլորտում Իրաքյան Քրդստանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը:

Անկարան ու Էրբիլը շտապել են վստահեցնել Իրաքի ղեկավարությանը, որ Թուրքիային վաճառվելիք նավթի եկամուտների 83 տոկոսը կուղղվի գանձնարան, սակայն իրաքյան կառավարությունում խոստումները համարել են չհիմնավորված՝ վախենալով Էրբիլի աճող հեղինակությունից:

Որպես պատասխան միջոցառում՝ Բաղդադն Իրաքյան Քրդստանի գլխավերևով թռիչքների մասնակի սահմանափակում է ներմուծել՝ տարածելով այն թուրքական բիզնես ավիացիայի վրա: Թուրքիայի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել, որում հստակեցրել է, որ Անկարան քրդերի հետ համաձայնագիր չի ստորագրել, այլ միայն պայմանավորվածություններ է ձեռք բերել: Գործարքից հրաժարվելու մասին թուրքական ղեկավարությունում չեն խոսում, սակայն խոստովանում են, որ դա կարող է վնասել առանց այդ էլ թուրք-իրաքյան լարված հարաբերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում