Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ավարտվել է Նիսի ծխի հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ դատական հայցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 2010թ. սեպտեմբերի 19-ից Նիսի ծխի հովիվ նշանակված Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը:

–  Հայր Գրիգոր, Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ զրկվել է «Հայ Առաքելական եկեղեցի» տիտղոսից, հովվատնից վտարելու դատական հայց էր ներկայացրել Ձեր դեմ: Գիտեմ, որ այսօր (երեկ.- խմբ.) դատարանը վերջապես հրապարակել է կայացրած որոշումը: Կներկայացնե՞ք:

– Այո, ճիշտ եք, մոտավորապես մեկ տարուց ավելի տևող դատական գործընթացը ավարտվեց, և Ֆրանսիայի Հայոց թեմի փաստաբանի միջոցով այսօր ստացանք որոշումը: Սակայն մինչ որոշմանն անդրադառնալը, կուզենայի ևս մեկ անգամ ցավս ու ափսոսանքս հայտնել այն իրավիճակի շուրջ, որ տիրում է Նիսի համայնքից ներս: Երբեմնի աշխույժ և ծաղկուն համայնքը այսօր այս անկյալ վիճակի մեջ է հայտնվել: Դատական որոշումն իր մեջ շատ հետաքրքիր արտահայտություններ է պարունակում, որոնց մասին երկար տարիներ բարձրաձայնվել է, բայց անդրադարձ չի եղել: Օրինակ՝ այդ կրոնական ընկերակցությունից ներս գտած կամայականությունները: Ընդամենը մեկ բառ` «կասկածելի»:

Հապավումներով ներկայացնեմ հիմնական մասերը և հետևություններն ու վերլուծությունները թողնեմ ընթերցողին: Որոշման մեջ ասվում է. «Ընկերակցության կանոնադրության համաձայն` Ծուխը ներկայացնում են քահանան և ընկերակցության նախագահը: Բայց քանի որ դատական հարց է և դրամական խնդրի հետ է կապված, պաշտոնական ներկայացուցիչը համարվում է ընկերակցության նախագահը, որը սակայն պետք է ստանա ընկերակցության ընդհանուր անդամական ժողովի հավաստագիրը»: Հունիսի 10-ի դատավարությունից հետո դատարանը, նկատի ունենալով այդ փաստը, պահանջել էր, որ այլ փաստաթղթերի շարքում ներկայացվի նաև ընդհանուր անդամական ժողովի արձանագրությունն ու որոշումը այդ մասին: Օգոստոսի 5-ի դատավարության ժամանակ փաստաթղթերը ներկայացվեցին: Եվ տեսեք, թե ինչ է գրված դատական որոշման մեջ. «Ընկերակցության 28 ապրիլ 2014-ին գումարված ընդհանուր անդամական ժողովի արձանագրության պատճենը ներկայացնելուց հետո պարզ է դառնում, որ հայցը ներկայացվել է 8 հոկտեմբեր 2012-ին և հավաստագիրը տրվել է շատ ավելի ուշ, այդ իսկ պատճառով դատական հայցի օրինականությունը մերժվում է: Պատճառն  այն պայմաններն են, որով ընդհանուր անդամական ժողովը լիազորել է ընկերակցության նախագահին, ԿԱՍԿԱԾԵԼԻ են…»:

Ահավասիկ մի քանի փաստ ուղղակի թվաբանության լեզվով, որպեսզի հասկանալի լինի, թե նույնիսկ դատավորին ինչն է կասկածելի թվում. Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը 2006-ին ուներ 614 անդամ, իսկ 2012-ի փետրվարի 6-ին կայացած ընդհանուր անդամական ժողովի ժամանակ, որ կազմակերպել էր դատական կատարածուն, ցուցակներով ուներ 256 անդամ: 2012 թվականի ցուցակներով ունեն 195 անդամ, բայց խնդիրն այն է, որ 195-ից 74-ը նոր անդամներ են՝ ոմանք համայնքին անհայտ մարդիկ, իսկ դա նշանակում է, որ միևնույն տարվա ընթացքում 256 հոգուց իրենք հեռացրել են 131 անդամ՝ առանց նրանց տեղյակ պահելու, որի իրավունքը չունեին կանոնադրությամբ: Որոշման մեջ շարունակում է. «Վստահաբար այս դատարանի իրավասության սահմաններում չէ քննել այս ընկերակցության կառավարման ձևերը և ընդունված որոշումների օրինականությունը, սակայն համապատասխան իրավասությամբ մեկ այլ դատավոր այն կարող է կատարել»:

Ձեզնից պահանջում էին անցած ժամանակների Ձեր մնալու վարձավճարը, ինչպես նաև վճարել էլեկտրաէներգիայի գումարը, վճարել իրենց դատական ծախսի գումարը: Դատական գործընթացի ավարտից հետո, այնուամենայնիվ, առկա խնդիրը Նիսում չի լուծվում: Ի՞նչ քայլեր եք մտադիր անել:

– Դատարանը դատական հայցի օրինականությունն ամբողջությամբ մերժեց և հետևաբար` ինձ ներկայացված բոլոր դրամական պահանջների օրինականությունը: Մտադիր եմ համբերատարությամբ և սիրով շարունակել իմ հովվական ծառայությունը համայնքից ներս և քարոզել Քրիստոսի Ավետարանն ու սերը:

Հայր Գրիգոր, Ֆրանսիայի Հայոց թեմի նոր առաջնորդի թեկնածուներից մեկն եք: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր` թեմի առաջնորդ դառնալուց հետո առկա խնդիրների լուծումը:

– Ծառացած խնդիրները շատ են և տարաբնույթ, հոգևոր և նյութական հողի վրա: Առաջնայինը ինձ համար Նիսի խնդրի լուծումն է, որը հուսով եմ և վստահ, որ շուտով կհասնի իր հանգուցալուծմանը, քանի որ բոլորն էլ հասկացան, որ այն պետք է լուծվի համայնքից ներս և ոչ այլոց միջամտությամբ, քանի որ շատ մարդիկ կան, որ գալիս են հեռավոր երկրներից, իրենց ձեռքերը տաքացնում են մեր այվող տան կրակով և ատելություն սերմանելով` մի քիչ էլ բորբոքում այն ու հեռանում: Հոսով եմ, որ մոտ ժամանակներում մեկ սեղանի շուրջ կնստեն բոլորը, կմոռանան իրենց փոխադարձ վիրավորանքները, անհասկացողությունները և ամենակարևորը ավետարանական սիրով լցված լուծում կտան այս ցավոտ հարցին, որ արդեն բավականին երկար տևեց:

Հայր Գրիգոր, կարծում եք` դատարանի որոշումը ինչոր հնարավոր փոփոխություններ կմտցնի՞ Նիսի հայկական համայնքի կյանքում:

– Հուսով եմ, որ մարդիկ կհասկանան՝ երբ ընտանիքից ներս խնդիր կա, այն կարելի է լուծել ընտանեկան շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում