ՄԱԿ-ի Խաղաղության աջակցման օպերացիաների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսը հավանություն է տվել հակամարտության գոտիներում հետախուզական անօդաչու սարքերի կիրառմանը:
BBC-ի հետ զրույցում Լադսուսն ասել է, որ Կոտ դ՝Իվուարն արդեն խնդրել է ՄԱԿ-ին երկրում սարքավորումներ տեղակայել:
Դիվանագետի խոսքով՝ անօդաչու սարքերը կարող են զգալիորեն հեշտացնել խաղաղապահների աշխատանքը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ նրանք ժամանել են երեքշաբթի:
ՄԱԿ-ի առաքելությունն այդ երկրում տեսահսկման սարքեր է կիրառում Ռուանդայի հետ սահմանից, որպեսզի այն չհատեն զինված մաքսանենգները:











































