Saturday, 11 07 2026
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»

Սա բռնապետությունից դեպի ժողովրդավարություն գործընթաց էր․ պոպուլիզմի դոզան պետք է թուլացնել․ նախկին նախարար

«Շատ պայծառ, երիտասարդ կառավարություն է ձևավորվել․ հին կառավարության դեմքը վերջապես փոխվեց, երիտասարդ կադրեր եկան, որոնք հուսով եմ՝ կառավարության նիստերի ժամանակ չեն քնի։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի թիմը, որի հիման վրա ձևավորվեց այս նոր կառավարությունը՝ շատ խոստումնալից է և այն մեկնաբանությունները, թե երիտասարդներ են նշանակվել նախարարների պաշտոններում՝ գտնում եմ, որ ընդունելի չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով արդեն ձևավորված նոր կառավարությանը՝ այս համատեքստում կարևորելով նաև սերնդափոխության անհրաժեշտությունը։

Վերջինիս կարծիքով՝ նոր կառավարության գործունեության ամենակարևոր գրավականներից մեկը փոխկապակցված և թիմային աշխատանքի իրականացումը պետք է լինի, ինչը մեր զրուցակցի գնահատմամբ՝ նախորդ կառավարությունները չունեին։

Անդրադառնալով նաև մասնավորապես առողջապահության ոլորտին և նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին, Արարատ Մկրտչյանը նշեց․ «Արսեն Թորոսյանը բավականին փորձ ունեցող երիտասարդ է, կրթված և բացի դրանից ունի նաև ոչ շատ մեծ բուժհիմնարկի կառավարման փորձ, ուստի կարծում եմ, որ նա որպես նախարար կհաջողի։

Ըստ իս՝ Արսեն Թորոսյանը իր թիմով կկարողանա առողջապահության ոլորտի առաջնահերթությունները դասակարգել՝ ելնելով այս համակարգում տիրող իրավիճակից։ Ուղղակի այն կառավարությունները, որոնք ձևավորվում են այսպիսի իրավիճակներում, պետք է իրատեսական ծրագրերի սահմաններում ձևակերպեն խնդիրների առաջնահերթությունը․ մի քանի օր է արդեն, որ զգում եմ, որ պոպուլիզմի որոշ դոզա կա, հետևաբար նոր կառավարությանն ուղղակի խորհուրդ կտայի, որ խոստումները լինեն հնարավորությունների շրջանակներում, քանի որ առաջին հերթին՝ այս կառավարությունն աշխատելու է նախորդ կառավարության ընդունած բյուջեով, ըստ այդմ՝ նախորդ կառավարության ծրագրերն են ամրագրված առողջապահության բյուջեին համահունչ և պետք է փորձել հնարավորինս տեղավորվել եղած ֆինանսական միջոցների սահմաններում, իսկ մենք գիտենք, որ միջնաժամկետ ծրագրով առողջապահության համակարգի ֆինանսավորումը մոտ 6 միլիարդով կրճատված է և հենց այստեղ է, որ իրատեսական խոստումներ պետք է տրվեն և այդ խոստումներն իրականացվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում