Tuesday, 07 05 2024
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Հանրութունը մինչև գալիք ընտրությունները պետք է պահանջի Սերժ Սարգսյանը հեռանա ՀՀԿ-ից, Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից

«Գործարարները կառավարությունում պիտի տեղ չունենան: Ցավոք, վերջին 20 տարում մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ ոչ միայն նախարարներն են գործարարներ, այլև դատախազները, դատավորները, բարձրաստիճան ոստիկանները: Կար նաև հակառակ պրոցեսը՝ այն մարդիկ, ովքեր դուրս էին գալիս իշխանությունից, հանձնում էին իրենց բիզնեսի մի մասը, այսինքն՝ դա պաշտոնի սեփականությունն էր, ոչ թե իրենց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով առաջիկայում կառավարության որդեգրելիք սկզբունքների մասին: Հիշեցնենք, որ քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իշխանություն-բիզնես սերտաճմանը և կարևորել դրանց տարանջատման հարցը:

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի համակարգը ավտորիտար էր, որից ազատվելն ավելի հեշտ էր, քան օլիգարխիկ համակարգից. «Օլիգարխիկ համակարգը բազմագլուխ է լինում, և, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, նրանք միշտ արյունով են հեռանում»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի վտանգավոր է, քան ՀՀԿ-ն: «Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից հեռանա, Հանրապետականը ինստիտուցիոնալ առումով կարող է ավելի նորմալ կուսակցություն դառնալ, քան ԲՀԿ-ն, որը մեկ հոգու ենթակա կառույց է, և ըստ էության այդ պատգամավորներն իր աշխատողներն են»,- ասաց նա և ավելացրեց, որ դրա համար պետք է օրենքներ ընդունվեն:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այսօր այդ մրջնաբույնը խառնվել է, և տարբեր գործարարներ փորձում են ելքեր փնտրել դեպի Նիկոլ Փաշինյանը: «Եվ որքան ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն շատ ճիշտ է պահում և որևէ նախապայման չի ընդունում»,- ասաց նա՝ նշելով, որ այս ամենում կարևոր է հանրության դերը:

Անդրադառնալով գործարարների ստրատեգիային՝ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ նրանց հույսն այն է, որ ժամանակ կանցնի, Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ հարցերում կսայթաքի, և նրանք նորից կվերադառնան իրենց հին Հայաստանը. «Գագիկ Ծառուկյանից պետք է պահանջել, որ նա վայր դնի իր մանդատը, որպեսզի այդ կուսակցությունն իրոք դառնա կուսակցություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում