Tuesday, 07 05 2024
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»

Մեր ինքնախժռման մեր խնդիրը

Հիմա երևի թե պարզ է, որ Կազանում որևէ բեկումնային փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Շատերը կհարցնեն` իսկ ինչի՞ց է պարզ: Թեկուզ, օրինակ, Եվրախորհրդարանում Մինսկի խմբի համանախագահներ Ֆասիեի և Բրադկեի ելույթներից, թեկուզ Հայաստանի իշխանության այն հայտարարություններից, թե ինքը պատրաստ է ստորագրել հիմնական սկզբունքները և նույնը ակնկալում է Ադրբեջանից:

Պարզ է, որ չեն ստորագրելու, դրա համար էլ Հայաստանի իշխանությունը բացեիբաց հայտարարում է ստորագրելու պատրաստակամության մասին, դրա համար էլ համանախագահները հայտարարում են, որ մենք գոնե պատերազմը կանխում ենք, իսկ Եվրամիությունն էլ թող գոնե մի քիչ ջանք գործադրի խաղաղությունը խորացնելու համար: Եվ թվում է, որ ստորագրելուց հերթական անգամ խուսափելը լավ է: Բայց երբ փորձում ենք իրավիճակը խորքային առումով պատկերացնել, ապա այդ ամենում ոչ մի լավ բան էլ, ըստ էության, չկա, քանի դեռ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել հիմնական սկզբունքները: Այդ սկզբունքները Հայաստանի և Ղարաբաղի շահից ոչ միայն չեն բխում, այլ բախվում են Հայաստանի ու Ղարաբաղի շահին: Բավական է ընդամենը այդ սկզբունքների մեկ-երկու կետի իրագործում կամ քարոզչական տարածում, և Ղարաբաղում որևէ մեկը չի մնա, բոլորը կհեռանան այդտեղից: Պատերազմ տեսած ղարաբաղցին ամենից լավ է հասկանում, թե ինչ ասել է ռազմաստրատեգիական դիրք, ինչ ասել է թշնամու հեռավորություն, թշնամու արկերի հասանելիություն կամ անհասանելիություն: Դա է ղարաբաղցիների անվտանգության երաշխիքը, ու հազիվ թե որևէ մեկը նրանց կարող է տալ ավելին, քան իրենց իսկ կյանքի, իրենց իսկ ընկերների ու հարազատների կյանքի գնով ձեռք բերածը: Նրանց ձեռք բերած անվտանգության երաշխիքը կյանքի գին ունի, թե ի՞նչ գին ունեն անվտանգության միջազգային փաստաթղթային կամ իրավական կոչվող երաշխիքները` երևի թե բոլորս գիտենք:

Եվ ահա, այդ հիմնական սկզբունքներին Հայաստանը հավանություն է տալիս ու հայտարարում դրանք ստորագրելու պատրաստակամության մասին: Այստեղ արդեն լավ ու վատ լինել չի կարող: Այստեղ արդեն վատ է, միարժեք, աներկբա վատ: Ու նաև հասկանալի է, թե ինչու է այդտեղ վատ: Այդտեղ վատ է, որովհետև վատ է Հայաստանում: Հայաստանում վատ է տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական, հոգեբանական վիճակը: Հայաստանում վատ է մթնոլորտը, Հայաստանում անկախության հռչակումից ի վեր ընդամենը մի անգամ է տեղի ունեցել հանրայնորեն լեգիտիմ ընտրություն և քվեարկություն ընդհանրապես` 1991 թվականի հոկտեմբերի 16-ին: Դրանից հետո Հայաստանում քվեարկությունները դարձել են համազգային ճահիճը լցնող ցեխ, որի մեջ ենք մինչ այժմ, որի մեջ տարեցտարի ավելի ենք խորացել, դրանից դուրս գալու փոխարեն: Ու քանի որ Հայաստանում այդպես վատ է, Հայաստանը չի կարող լավ բաների հասնել իրենից դուրս: Ու բնականաբար պետք է «այո» ասի այն ամենին, ինչ կառաջարկեն, միայն թե չբարկանան իր վրա: Իսկ մխիթարությունը եղել է այն, որ Հայաստանի ասած «այո»-ները ինչ-ինչ պատճառով չեն դարձել ճակատագրական, որովհետև կամ Ադրբեջանն է ինչ-որ բանի ասել «ոչ», կամ համանախագահ երկրներն են իրար ասել «ոչ»: Բայց դա ընդամենը մխիթարություն է, դա հարցի լուծում չէ:

Մի օր էլ կարող է պատահել այնպես, որ բոլորը կասեն «այո»` Հայաստանի պես, ու այդ ժամանակ ի՞նչ է ասելու Հայաստանի իշխանությունը: Ի՞նչ է ասելու նախևառաջ սեփական քաղաքացիներին, Ղարաբաղի բնակչությանը, որի անվտանգության երաշխավորը լինելու մասին է հայտարարում: Ունենալո՞ւ է, արդյոք, իր ընդունած սկզբունքներից հետ կանգնելու ուժ, թե՞ հետ է կանգնելու Հայաստանի ու Ղարաբաղի ռազմավարական շահերի համակարգի որևէ այլ հատված զիջելու գնով: Չէ՞ որ այդ շահերը միայն Ղարաբաղի խնդրով չեն սկսում ու ավարտվում, դրանք ներառում են նաև պետական սուբյեկտություն ենթադրող բազմաթիվ այլ բաղադրիչներ` ներքին ու արտաքին: Իսկ քանի որ Հայաստանի իշխանությունը համառորեն չի ցանկանում սեփական կոնֆորմիզմի հաշվին սպասարկել Հայաստանի պետական շահը, ապա մնում է պետական շահը սպասարկել հենց պետական շահի հաշվին: Այլ կերպ ասած` զբաղվել պետական ինքնախժռմամբ:

Հիմնական սկզբունքները ստորագրելու պատրաստակամություն հայտնելը հենց այդ ինքնախժռման խոսուն դրսևորում է, ցցուն մի գործընթաց: Եվ այդ գործընթացին դեմ արտահայտվել պետք է ոչ միայն ստորագրելու էական վտանգների պարագայում, այլ միշտ, ընդհանրապես, որովհետև այդ գործընթացը պետությունն է թուլացնում, քամում է պետական ներուժը, ու մի օր էլ կարող է ստացվել, որ ստորագրելու վտանգ կա էլի, ու պետք է ընդդիմանալ, բայց արդեն պետությունն ուժ չունի դրան ընդդիմանալու: Ընդ որում` դեռ հարց է, թե արդյո՞ք այժմ ունենք այդ ուժը: Չէ՞ որ ստորագրությունների հեռանկարը ոչ թե մեր դիմադրության, այլ աշխարհաքաղաքական ինչ-ինչ դասավորությունների շնորհիվ է կանխվում կամ արգելակվում: Բայց այդ դեպքում առավել ևս անհրաժեշտ է մտածել պետական դիմադրունակության մասին: Անհրաժեշտ է հանրայնորեն մերժել կարգավորման այդ հիմնական սկզբունքները` պահանջելով, որ իշխանությունն ընդունի, և ընդհանրապես, թերևս բոլորս արձանագրենք մեզ համար` մենք ունենք ընդունելի մեկ հիմնական սկզբունք` Հայաստանը պետք է դառնա արդիական, ժողովրդավարական, մրցունակ պետություն, որը լիարժեք ինտեգրված է համաշխարհային զարգացումներին և համարժեք է արդի քաղաքակրթական գերակա մոդելներին: Համաձայն այդ սկզբունքի` Հայաստանը հրաժարվում է իր իսկ շահի հաշվին շահ կառուցելու և սպասարկելու ռազմավարությունից: Ու դա ամենևին ազգային-ազատագրական ռոմանտիզմ չէ, այլ պետական արժանապատիվ մտածողության, էլիտար ասկետության և հանրային համերաշխության կոնկրետ պատկերացում: Եթե մեր էլիտաներն ու հասարակությունը չունեն իրենց մեջ այդ պատկերացումը իրականություն դարձնելու ուժ և իմաստնություն, ապա անգամ ամենասպիտակ միջազգային փաստաթղթի վրա ամենասևով գրված երաշխիքները մեզ չեն տալու բարեկեցիկ ու անվտանգ որևէ այլ իրականության հասնելու կարողություն: Ի վերջո, որևէ մեկը մեզ երբեք չի տալու երաշխիք, որ ինքներս մեզ չենք խժռի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում