Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

«Դանակը հասել է ոսկորին» ու Սիփանը կացնահարել է հորը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվել է Սիփան Գրիգորյանի գործի դատավարությունը:

Սիփան Գրիգորյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով գույք ոչնչացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Դատաքննության ընթացքում մեղադրողը որոշում է կայացրել փոփոխելու առաջադրված մեղադրանքը՝ գալով եզրահանգման, որ Սիփան Գրիգորյանը սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Սիփան Գրիգորյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կացնով սպանել էր հարազատ հորը:

2011 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 15-ի սահմաններում հոր հետ գտնվելով իրենց տանը՝ 23-ամյա Սիփանը վիճել է նրա հետ իր ամուսնության հարցի վերաբերյալ:

Ըստ դատական ակտի՝ հայրը, որ դեմ է եղել որդու ամուսնությանը, կացնով սպառնացել է նրան, մինչև անգամ հարվածել նրա աջ հոնքի հատվածին:

Հարազատների վկայությամբ՝ հայրը սովորություն է ունեցել զայրացած ժամանակ ասելու՝ կտապոռեմ: Նա եղել է դյուրաբորբոք, կասկածամիտ, զայրույթի պահին ուժ գործադրող անձնավորություն: Միաժամանակ եղել է խելացի, գյուտեր է արել՝ տեխնիկական ասպարեզում, ժամանակին եղել է «Դոսաֆի» տնօրենը…

Սիփանն աշխատել է ազգային կինոկենտրոնում որպես օպերատորի օգնական, ունեցել է առողջական խնդիրներ:

Դեպքի օրը հոր կողմից գործադրված բռնության, իր առողջական խնդիրների ու խառնվածքի, ինչպես նաև դեռ մանկության տարիներից հոր կողմից պարբերաբար դրսևորած հակաիրավական ու հակաբարոյական վարքագծի կապակցությամբ երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով Սիփանի մոտ հանկարծակի առաջացել է հոգեկան խիստ հուզմունքի, «դանակը ոսկորին հասած լինելու» վիճակ:

Սիփան Գրիգորյանը հոր ձեռքից խլել է կացինը, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին՝ պատճառելով 7 սրակոտոր և 7 սալջարդ վնասվածքներ, որոնք հանգեցրել են գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման և դարձել են մահվան պատճառ:

Այնուհետև, որոշ ժամանակ անգիտակից վիճակում մնալուց հետո Սիփան Գրիգորյանը սթափվել է, չի կողմնորոշվել, թե ում կարող է ասել կատարվածի մասին, հոր դիակը և սպանության փաստը թաքցնելու նպատակով դիակը փաթաթել է տոպրակներով, ծածկոցներով, կպչուն ժապավենով ու թաքցրել ննջարանում: Արյունոտ կացինը առանց մաքրելու դրել է գործիքների դարակը:

Հոկտեմբերի 28-ի գիշերվա ժամը 1-ին Սիփանը դիակը տեղափոխել է հորը պատկանող «ՎԱԶ 2105» ավտոմեքենայի մեջ, մեքենայով գնացել Երևանի Հաղթանակի կամրջի տակ, որտեղ իր հետ վերցրած բենզինը լցրել է մեքենայի սրահն ու դիտավորությամբ հրկիզել մեքենան: Համարանիշը հանել ու նետել է մոտակայքում:

Հոր դիակի հետ միասին Սիփանը ոչնչացրել է մեքենայի մի շարք դետալներ՝ ընդամենը… 520 հազար դրամ արժողությամբ:

Ընդհանուր իրավասության դատարանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության ու հրկիզման եղանակով գույքի ոչնչացման համար մեղավոր ճանաչված Սիփան Գրիգորյանին վերջին հաշվով դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի հոկտեմբերի 28-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում