Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Պետական դավադրություն սեփական պետության և ժողովրդի դեմ

Հայաստանում հենց ակտիվանում է քաղաքացիական անհնազանդության ֆոնը, անմիջապես ակտիվանում են նաև «համաշխարհային դավադրության» տեսության կողմնակիցները, որոնք փորձում են այս կամ այն քաղաքացիական շարժման, այս կամ այն ակցիայի, այս կամ այն դրսևորման հետևում անպայմանորեն տեսնել օտար ուժերի, օտարերկրյա պատվիրատուների:

Օրինակ՝ վերջին շրջանում իշխանական ճամբարից, որտեղ էլ հենց հիմնականում ծվարել են «համաշխարհային դավադրության» տեսության կողմնակիցները, Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության դեմ հանդես եկողներին և մեր երկրի ինքնիշխանության հարցը բարձրացնողներին սկսել են որակել որպես օտար պատվեր կատարողներ:

Այդ ամենը` «համաշխարհային դավադրություն», օտար ուժեր, օտարերկրյա պատվերներ և այլն, կարելի էր պարզապես միջակ զառանցանք կամ հիվանդագին երևակայություն համարել, եթե դա դրված չլիներ պետական քարոզչության հիմքում և չհանդիսանար իշխանական քարոզչամեքենայի անկյունաքարերից մեկը: Դա հասարակական ընդվզմանը իշխանական լավագույն արձագանքն է, երբ սեփական երկրի անկախության, իրավունքի համար, սեփական երկրի Սահմանադրության շրջանակում պայքարող քաղաքացիները որակվում են օտարերկրյա լրտեսներ, գործակալներ, կամակատարներ և այլն:

Փաստարկների բացակայությունն իշխանությունը փորձում է փոխհատուցել այդ էժանագին շահարկումներով, որոնք սակայն, չնայած իրենց էժանությանը, ինչ-որ դեր կատարում են, ազդում են հասարակության մի զգալի մասի վրա, քանի որ այդ քարոզչական ուղեղների լվացումը տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել նաև ԽՍՀՄ-ում: Չէ՞ որ խորհրդային կուսակցական նոմենկլատուրային բոսերը նույն կերպ էին կերակրում սեփական քաղաքացիներին՝ իրավունքի ամեն մի հիշատակում տեղավորելով «համաշխարհային դավադրության» շրջանակի մեջ: Հասարակության զգալի մասը դեռևս տրվում է այդ ստերեոտիպերին, ինչն էլ փորձում է օգտագործել Հայաստանի խորհրդա-ռուսական էությամբ իշխանությունը: Իրականում, սակայն, այդ զանազան տեսությունները բացարձակ դատարկաբանություն են, խավարամտություն:

Դրանք բացահայտելը պարզից էլ պարզ է: Ուղղակի պետք են հստակ չափանիշներ, որոնք անհրաժեշտ է սահմանել հասարակական-քաղաքական կյանքի համար: Դրանք են իրավունքը և օրենքը: Չկան «համաշխարհային դավադրություններ»: Կա օրենք և իրավունք, կա Սահմանադրություն: Կան դրանց շրջանակում գործող քաղաքացիներ, և կա դրանց շրջանակից դուրս գտնվող իշխանական համակարգ: Դավադրությունը հենց դա է, այսինքն՝ օրենքի, Սահմանադրության, իրավունքի շրջանակից դուրս գործելը: Եվ դա ոչ թե «համաշխարհային», այլ պետական դավադրություն է` դավադրություն սեփական պետության և ժողովրդի դեմ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում