ԵՄ հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել և հարգել կարծիքի ու հավաքների ազատությունը, գրում է Interfax-Ուկրաինան:
Twitter-ի իր էջում Ֆյուլեն գրել է «Ուկրաինա. Իշխանությունները չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, սակայն նրանք չպետք է զերծ մնան հավաքների ազատությունն ու կարծիքը հարգելուց»:
Ավելի ուշ եվրահանձնակատարը գրել է. «Կոչ ենք անում զերծ մնալ բռնություն կիրառելուց նրանց նկատմամբ, որոնք խաղաղ իրենց կարծիքն են հայտնում»:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժ. 04.00-ի սահմաններում, «Բերկուտ» ջոկատի ուժայինները հարձակվել էին ցուցարարների վրա: Ընդ որում՝ ինչպես նշել են ականատեսները, ուժայինները ծեծել են համատարած բոլորին:







































