Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շենքի մոտից քաղաքացիական հագուստով անձինք բռնությամբ տարել են կուսակցության անդամ Տիգրան Ավինյանին: Այս մասին «Հետք»–ին հայտնել է ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացիական անհնազանդության 10-րդ օրվա առավոտյան տեղի ունեցած Փաշինյան-Սարգսյան կարճատեւ հանդիպումն ավարտվեց նրանով, որ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ:









































