Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Հրդեհ» «Լաթար» և «Կովկաս» համալիրներում. ԱԻՆ-ն անցկացրել է հակահրդեհային վարժանքները

«Լաթար» և «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրներում ապրիլի 19-ին անցկացվեցին ԱԻ նախարարության փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունները՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով: Միջոցառման նպատակներն են՝

ստուգել համալիրների անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը,

ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,

կատարելագործել հյուրանոցառեստորանային և ռեստորանային համալիրների անձնակազմերի ու արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ առաջին սցենարի՝ հրդեհն առաջացել է «Լաթար» հյուրանոցառեստորանային համալիրի հյուրանոցի 2-րդ հարկում գտնվող X սենյակում, միացել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ ձայնային համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են հյուրանոցի աշխատակազմի և այցելուների տարհանման, ինչպես նաև՝ հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է ամբողջ սենյակով, որի հետևանքով 2-րդ հարկը ծխապատվել է: Ծխապատված գոտում կան արգելափակված մարդիկ: Հրշեջ-փրկարարների ժամանման հրդեհի մակերեսը ստորաբաժանման ներկայանալու պահին կազմել է 60քմ:

Երկրորդ սցենարի համաձայն ՝ հրդեհն առաջացել է «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի հյուրանոցի 3-րդ հարկում գտնվող X սենյակում, միացել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ ձայնային համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են հյուրանոցի աշխատակազմի և այցելուների տարհանման, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է ամբողջ սենյակով, որի հետևանքով 3-րդ հարկը ծխապատվել է: Ծխապատված գոտում կան արգելափակված մարդիկ:

Ստորաբաժանումները ուսումնավարժությանը ներգրավվում են պայմանական թիվ 2 կանչով, հրդեհի մակերեսը ստորաբաժանման ներկայանալու պահին կազմում է 50քմ:

Պայմանական հրդեհի վայրում փրկարարներն իրականացնում են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվում են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց մարդկանց տարահանման աշխատանքներ:

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը կազմակերպությունների անձնակազմի հետ միասին արձանագրեց բացթողումները՝ պայմանավորվածություն ձեռքբերելով շտկել դրանք համատեղ հակահրդեհային պլանների միջոցով:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում