Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Նյարդերի պատերազմն ավարտվեց. սկսվում է նոր փուլ

Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով: Խորհրդարանում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ խափանել նրա թեկնածության քվեարկությունը, ինչը նպատակադրել էր՝ սկսելով «Իմ քայլը» նախաձեռնությունը: Նույն օրը երեկոյան Փաշինյանը հայտարարեց Հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին, նաև անհանզանդությունը շարունակելու, սակայն արդեն ոչ շուրջօրյա գիշերային հանրահավաքներով, այլ այսպես ասած՝ առավոտ-երեկո ռեժիմով:

Ըստ էության, նյարդերի պատերազմի փուլը կարծես թե մտնում է դիրքային պայքարի փուլ: Մի դրական բան դրանում կարող նշմարվել՝ այն, որ կարծես թե իրավիճակը գոնե այս հանգրվանում անցնում է այն կրիտիկական եզրագիծ, երբ չափազանց մեծ էր բախումների հավանականությունը: Այդուհանդերձ, քանի որ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, դրանք պահպանվում են, և կարող ենք խոսել, այսպես ասած, կրիտիկական լարման որոշակի լիցքաթափման մասին: Միևնույն ժամանակ, ինչ քայլեր է պետք սպասել իշխանությունից: Իշխանությունը կբավարարվի՞, այսպես ասած, ուժի կիրառումից զերծ չմնալով, թե՞ կլինեն այլ քայլեր, որոնց միջոցով փորձ կարվի ազդել հանրային տրամադրությունների վրա, հարթել որոշակի սուր անկյուններ, լիցքաթափել իրավիճակը արդեն առավել խորքային շերտերում և զգացումներում:

Նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանը փողոցում առկա իրավիճակը գերադասեց նկատել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանում մնացած մասին ուղղված հորդորով՝ իրենց գործընկեր Փաշինյանին փողոցից խորհրդարան բերելու մասին: Կասկածից վեր է, որ այդ տարբերակը գործնականում բացառվում է, գոնե մոտ ապագայում, Փաշինյանը իր գործունեությունը տեսնում է միայն փողոցում: Իսկ իշխանությունը տեսնո՞ւմ է որևէ այլ տարբերակ: Դատելով Սերժ Սարգսյանի խորհրդարանական պահվածքից՝ իշխանությունը այլ տարբերակ չի տեսնում և համարում է, որ ուժ չկիրառելով արդեն իսկ, այսպես ասած, գնում է մեծ փոխզիջման:

Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կոմիտեներով ստիպել իշխանությանը գնալ նոր փոխզիջման, թե՞ դա առավելագույն խնդիր է, իսկ նվազագույնն այս փուլում թափը պահելու և ժամանակի մեջ ձգելու մեխանիզմ գտնելն է, մինչև ավելի հաստատուն շարունակություն գտնելը, քանի որ իշխանության բախման չգնալու մարտավարությունը և դրան էլ հավելյալ բռնությունը բացառելու Փաշինյանի մարտավարությունը ստեղծում են իրավիճակ, երբ երևի թե անհնար է անհնազանդության կրկնվող շղթայով պահել թափը, եթե չասենք հակառակ էֆեկտի վտանգը:

Այդ ընթացքում ի՞նչ են անելու մյուս ընդդիմադիր ուժերը, ու գլխավորը՝ ինչպե՞ս է իրեն պահելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ըստ էության, կողմ քվեարկած «Ծառուկյան» դաշինքը, որը հավակնում է լինել ընդդիմություն: Իսկ այդ ամենին զուգահեռ՝ վարչապետ դարձած Սերժ Սարգսյանը, որը վարչապետությունից առաջ հարցազրույց էր տվել ռուսական «Իզվեստիային», դառնալուց ժամեր անց հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում