Saturday, 27 04 2024
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Բարիկադների դե՞մ, թե՞ բարիկադներից մեկում

Երևանում արդեն 5-րդ օրը տեղի ունեցող փողոցային պայքարին այսօր վերջապես արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ բռնությունը պետք է բացառվի:

Ի պատասխան «Ազատության» հարցմանը, թե ինչպես է գնահատում փողոցում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների օգտագործումը, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, Արմեն Սարգսյանն ընդգծել է․ «Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը»: Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահը կոնկրետ գնահատական ոստիկանության երեկվա գործողություններին չի տվել:

Առհասարակ` Արմեն Սարգսյանի պատասխանը, ձևով և բովանդակությամբ, շատ նման է ՄԻՊ անատամ զեկույցներին և արձագանքներին, որոնցում շարադրվում են ակնհայտ ճշմարտություններ ժողովրդավարության և մարդու իրավունքների, բռնությունների անթույլատրելիության մասին:

Մյուս կողմից` նախագահի այսօրվա հայտարարությունը վերացական է` առանց կոնկրետ հասցեականության: Այնպիսի տպավորություն է, որ Արմեն Սարգսյանը հանդես է գալիս ոչ թե պետության գլխի, այլ դիտորդի դիրքերից և հարկադրված ինչ-որ բան ասում է` ասելու համար:

Նման ֆորս-մաժորային իրավիճակում նախագահն ունի չափազանց մեծ ինստիտուցիոնալ, քաղաքական նշանակություն: Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը միայն հինգերորդ օրը, այն էլ ԶԼՄ-ների հարցումից հետո, արձագանքում Երևանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին, երբ իրավիճակն արդեն պատային է և նույնիսկ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Արդյո՞ք հասարակական տրամադրությունների վրա կարող են ազդել ընդհանրական, տեսական ձևակերպումները, երբ երկրում արդեն գոյացել են բաժանարար բարիկադները, իսկ լոկալ բախումներն ու ձերբակալություններն ավելի են թեժացում կրքերը` մեծացնելով քաղաքական ճգնաժամի առաջացման ռիսկերը:

Արմեն Սարգսյանի ֆորմալ լիազորությունները գուցե իսկապես սահմանափակ են, սակայն խորհրդարանական համակարգերում նախագահները հենվում են իրենց բարոյական իշխանության, հեղինակության վրա` ֆորս-մաժորային իրավիճակներում կատարելով արբիտրի դեր:

Արմեն Սարգսյանի նկատմամբ որոշակի հանրային սպասումներ կան: Եթե նա իրապես շահագրգռված է նախագահի ինստիտուտի ազդեցիկության, արժևորման հարցում, ապա այս օրերին պարտավոր էր կապիտալիզացնել հանրային սպասումները` դրա միջոցով իշխանության այլ ինստիտուտների վարքագծի, որոշումների վրա ազդելու, հասարակության տրամադրությունների արմատականացում թույլ չտալու համար:

Պոստֆակտում հայտարարություններով Արմեն Սարգսյանն ընդամենն ընդգծում է պետական համակարգում նախագահի ինստիտուտի ավելորդությունը կամ իր անհամարժեքությունը զբաղեցրած պաշտոնին:

Արմեն Սարգսյանը տարիներ շարունակ դուրս է գտնվել հայաստանյան ներքաղաքական կոնյուկտուրայից և այսօրվա պաշտոնի բերումով կարող էր որոշակի միջնորդական առաքելություն իրականացնել իշխանության և փողոցային ընդդիմության միջև` գոնե լարվածությունը լիցքաթափելու նպատակով:

Արմեն Սարգսյանն այսօր դարձյալ խոսել է ազգային համերաշխության անհրաժեշտության մասին: Սակայն ազգային համերաշխությունը դառնում է բուտաֆորիա, կարգախոս, կենաց, երբ երկրում, մայրաքաղաքում գոյացել են բարիկադներ: Վերկուսակցական սահմանադրական կարգավիճակ ունեցող նախագահի հիմնական առաքելությունը հենց երկիրն արնաքամ անող բարիկադներից ազատելն է, այնպիսի օրակարգերի, երկխոսային միջավայրի ձևավորումը, որպեսզի կնճռոտ հարցերի լուծումը տեղի ունենա քաղաքական գործիքակազմի միջոցով` լեգալ միջավայրում:

Արմեն Սարգսյանի այսօրվա պոստֆակտում հայտարարությունը հասցեագրված է ոչ թե հասարակությանը, այլ միտված է քարոզչական ֆոնի ստեղծմանը, որը կարդարացնի իրավապահ մարմինների կոշտ հակազդեցությունը ցուցարարների գործողություններին:

Արմեն Սարգսյանը ոչ թե բարիկադներ է վերացնում, այլ դիրքավորվում է դրանցից մեկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում