Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Նիկոլ Փաշինյանին ուժեղ լիդեր չեմ համարում․ Լևոն Շարաֆյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը։

–Պարոն Շարաֆյան, վստահ եմ՝ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, անընդհատ Ֆեյսբուք սոցիալական ցանցում եք։

Ես զզվում եմ Ֆեյսբուքում սոցիալական ցանցից, քանի որ այն դարձել է բամբասանքների և կեղտոտ մտքերի արկղ։ Այն այլևս անհետաքրքիր է։

-Այսօր Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիները շարունակում են պայքարել՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Ի՞նչ կարծիք ունեք այս շարժման մասին, ի՞նչ արդյունք այն կարող է ունենալ։

-Չգիտեմ։ Ես ինչքան այստեղ եմ, հիշում եմ, որ անընդհատ այդպես պայքարում են՝ երեք ամիսը մեկ կամ չորս ամիսը մեկ, բայց ինչ է փոխվում դրանից։ Ոչ մի բան չի փոխվում։ Գուցե պայքարի ուրիշ ձև պետք է փնտրե՞լ։ Չգիտեմ, ես որևէ դեղատոմս չեմ կարող առաջարկել։ Տեսնում եմ, որ երիտասարդները պայծառ և բարի նպատակներ ունեն, հավատում եմ և ողջունում եմ այդ երիտասարդներին։ Բայց իրոք, մեղք են այդ երիտասարդները, կգան, կնստեն, հացադուլ էլ կանեն, գործադուլ էլ, բայց ոչ մի բանի չեն հասնի։ Հիշո՞ւմ եք Սասնա ծռերին․․․նստեցի՞ն, ամեն մեկին  10-15 տարի տվեցին հերոս տղաներին։ Հերոս տղաներին սարքեցին տեռորիստ։ Նրանք նույնպես պայծառ նպատակներ ունեին, բայց պայքարն էր սխալ։ Եվ ինչի՞ն հասան այդ տղաները, ոչ մի բանի։ Այդ հերոս տղաները այսօր գնացել նստել են գող ու ավազակների հետ միասին։ Ցավում եմ։ Տա Աստված, որ նրանք դուրս գան, բայց այն առողջական վիճակը, որ նրանք ունեն, և նրանք իրենց առողջությունը թողել են սահմանին, ես ցավում եմ, բայց կարող է պատահի նրանք դուրս չգան բանտից։ Եվ ես մեծ ցավ եմ ապրում։

Հիմա երիտասարդները դուրս են եկել, վրաններ էին խփել, բայց փողոց, մայրուղի, քաղաք փակելով ոչինչ դուրս չի գա։ Մեկ-երկու օր կանեն հացադուլ, դասադուլ, գործադուլ, բայց ինչի կհասնե՞ն, չգիտեմ․․․

-Թերահավա՞տ եք, որ այս անգամ էլ ինչ-որ բան կհաջողվի հրապարակում գտնվողներին։

-Այո, 17 տարի շարունակ տեսնում եմ, որ երիտասարդները դուրս են գալիս փողոց, պայքարում, բայց ի՞նչ է փոխվում։ Գուցե ինչ-որ բան փոխվել է, ես չգիտեմ։

Գիտեք՝ այսօր էլ ես պինդ և ուժեղ լիդեր չեմ տեսնում։ Ես Նիկոլ Փաշինյանին էլ չեմ տեսնում ուժեղ լիդեր։ Տա Աստված, որ նա մի բանի հասնի։ Եվ սա այն դեպքն է, որ ես շատ եմ ուզում սխալվել։ Եվ հիմա ես չեմ կարող դեղատոմս տալ, ոչ էլ դրական կամ բացասական կարծիք հայտնել։ Նիկոլ Փաշինյանին ծանոթ չեմ, բայց ազնիվ տղա է, ուզում է ինչ-որ բան անել, բայց ինքն ուժ չունի այդ բաներն անելու։

Զարուհի Փոստանջյանը երևի թե ավելի ուժեղ է, ավելի համառ է, բայց չգիտեմ՝ կկարողանա՞ լիդեր դառնալ։ Հիմա այնպիսի վիճակ է, որ ես որևէ դեղատոմս չեմ կարող առաջարկել։ Ես չեմ ուզում, որ Հայաստանում մայդան լինի, կամ զենքով եղբայրը եղբոր վրա կրակի, ես դա չեմ ուզում, մենք մի բուռ բան ենք մնացել։

Հիմա էլ կրակենք, իրար սպանենք, թող թուրքը ուրախանա։ Աստված չանի նման մի բան մեկի մտքով անգամ անցնի։ Ի՞նչ է նշանակում զենքով պայքարել․․․

Ընդամենը մի բուռ բան ենք մնացել, դա էլ քայքայվի՞․․․

-Համայնքն անտարբեր է, թե որոշակի հետաքրքրություն ցուցաբերում է Երևանում տեղի ունեցող զարգացումներին։

-Անտարբեր չէ, հավաքվում են մի քանի հոգով, խոհանոցային խոսակցություններն են լինում, բայց դա ինչ է տալիս, ոչ մի բան։

Ես չեմ կարող ասել՝ Սերժ հեռացիր, քանի որ ես իրեն չեմ ընտրել։ Ես իրավունք չունեմ նրան ուղղություն ցույց տալ՝ հեռանա, թե մնա։ Ինձ ո՞վ է թույլ տվել նման բան ասել։ Իսկ խոհանոցում նստել, խոսել, որ լավ կլինի գնա, ինքը գնա, սովածները կգան, ընդամենը խոհանոցային խոսակցություն է, որը որևէ լուրջ հիմք չունի։ Իսկ այն, որ երիտասարդները դուրս են եկել այսօր փողոց վեհ գաղափարներով, իսկ ես դրանում համոզված եմ, բայց ինչ կստանան, ուր կհասնեն, ես չգիտեմ։ Վանո Սիրադեղյանը իր կարծիքով մի խելոք բան էր ասել ժամանակին, այն ժամանակ լսել եմ և սարսափել․ասում էր՝ ջրցան մեքենաները բերեք, կրակեք, մի տասը հազարն էլ թող զոհվեն, նոր խելքները գլուխները կգա։ Եվ սա ասում էր մեկը, ով գրող էր, գրողների միության անդամ էր։ Եվ հիմա ես չեմ ուզում, որ դա լինի, բայց ես վախենում եմ, որ դա տեղի ունենա։ Իսկ եթե դա տեղի ունենա, հավատացնում եմ ձեզ, դա կլինի Հայաստանի վերջըւ՝ և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, որովհետև ովքեր կզոհվեն՝ երիտասարդները, ովքեր պետք է պաշտպանեն մեր սահմանները։ Երիտասարդները ափսոս են, մեղք են, այս պայմաններում ո՞ւր ուրախացնենք․․․թուրքի՞ն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում