Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և այս օրերին աշխատանքային այցով Երևանում գտնվող կրթության ոլորտի պատասխանատուներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարևորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր են իրականացվում մեր երկրում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման, խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացման ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է նաև հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը ընդգծել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կարող է դառնալ հայ-իտալական բարեկամության կրթամշակութային կենտրոն:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Դել Մոնակոն վերահաստատել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանն աջակցելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանի խոսքով, այս օրերին Հայաստանում գտնվող Իտալիայի կրթության համակարգի տարբեր կառույցների՝ այդ թվում նաև «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի ներկայացուցիչները տպավորված են հանրակրթական դպրոցներում աշակերտների ու ուսուցչական կազմի հետ հանդիպումներից:

Իտալական կողմի ներկայացմամբ՝ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիան, որի հիմնական գործառույթն է իտալերեն լեզվի իմացության հավաստագիր տրամադրելը և ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպումը, ներկայացուցչություններ ունի աշխարհի շուրջ 200 երկրում և կարող է գործուն մասնակցություն ունենալ Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցի հիմնադրման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում