Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Հայաստանում պարգևատրել են կին մանկավարժներին

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել ոլորտի մի խումբ փորձառու կին մանկավարժների համար:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորել է կրթության ոլորտում աշխատող կանանց՝ շեշտելով, որ նրանք ստանձնել են մեծ պատասխանատվություն ներկայի և ապագայի համար. «Ժամանակակից երեխան դպրոց է մտնում նոր մտածողությամբ և նոր մոտեցումներով: Մանկավարժների աշխատանքն է նրանց նոր մտածողությունն ամրապնդել ազգային արմատներով՝ տալով նրանց Հայաստանի քաղաքացու արժեհամակարգ: Այս իրավամբ կարևոր աշխատանքի և նվիրումի համար շնորհակալ ենք ձեզ »,- նշել է Մ. Մկրտչյանը:

ԿԳ նախարարի տեղակալը տոնական օրվա առիթով և կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար հանդիպմանը ներկա մանկավարժներին հանձնել է պարգևներ: Մասնավորապես ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Նառա Շահենի Մկրտչյանը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Միշայի Թադևոսյանը և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի Ռ. Եղոյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Նունե Արմենակի Դոլինյանը: ՀՀ ԿԳՆ պատվոգրի են արաժանացել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի Համազասպյանի անվան պետական քոլեջի դասախոս Անգին Վարդգեսի Արշակյանը, Երևանի թիվ 125 հիմն. դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մկրտչի Բարսեղյանը, ՀՀ Արմավիրի մարզի Նորավանի միջն. դպրոցի կազմակերպիչ Ջուլիետա Պետրոսի Պետրոսյանը, ՀՀ Արարատի մարզի Զորակի Մ. Մելքոնյանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհի Մարգարիտ Արտաշեսի Տեր-Ղազարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մայիսի Գրիգորյանը: Իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Բելլա Ալբերտի Հունանյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Ռաֆիկի Ալեքսանյան, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն. դպրոցի փոխտնօրեն Անահիտ Սեյրանի Ասրյանը, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի փոխտնօրեն Գոհար Ռաֆիկի Սարխոշյանը արժանացել են ԿԳՆ շնորհակալագրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում