ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը անլուրջ է համարում «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները։ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այսպիսի ռազմավարության ներկայացումը այս ժամանակահատվածում փիառ քայլ է, բայց վաղուց քաղաքացիները հայտարարություններին, հեքիաթներին չեն հավատում։
«Ամեն անգամ նմանատիպ խորհրդակցություններից, քննարկումնեից, ինչ-որ ժողովներ նայելուց դեժավյուի մեջ ենք հայտնվում, որովհետև որևէ խոստում, որը որ տրվել է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի կողմից երբևէ չի կատարվել․ նայեք՝ ատոմակայանի կառուցումից մինչև Հայսաստան-Իրան երկաթգիծ, և բազմաթիվ այլ խոստումներ, դրանք չեն իրականացվել։ Զարմանալին այն է, որ 2030, 2040 թվականներ են ցիտվում, երբ Սերժ Սարգսյանը չի լինելու իշխանության ղեկին, ավելին՝ նաև ՀՀԿ-ն չի լինելու իշխանության ղեկին։ Նրանց մնացել է շատ կարճ ժամանակ»։
Էդմոն Մարուքյանը ընդգծում է՝ Սերժ Սարգսյանը արել է իր հայտարարածի ճիշտ հակառակը, մարդկանց եկամուտները նվազեցրել է՝ առաջնային ապրանքների թանկացմամբ, իսկ մարդկային կապիտալի մասին էլ ընդհանրապես խոսք չի կարող գնալ։
«Մարդիկ Հայաստանից արտագաղթում, սահմանամերձ գյուղեր են դատարկվում, որը ստրատեգիական կարևոր խնդիր է»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։





































