Աթենքում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Փոլ Թոմսոնը հայտարարել է, որ Հունաստանը պետք է կրճատի ոչ թե համընդհանուր, այլ հիմնականում կառավարական ծախսերը: Այս մասին նա հայտարարել է տեղի Kathimerni պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ բյուջետային տնտեսության հավելյալ միջոցառումները պետք է կենտրոնացնել կառավարության ծախսերի վրա՝ խուսափելով համընդհանուր ծախսերի կրճատումից:
«2014-2016-ին հետագա միջոցառումները կլինեն անհրաժեշտ, սակայն դրանք չեն լինի այնքան մասշտաբային, որքան նախկինում»,- ասել է նա:
Հունաստանի կառավարության և վարկատուների եռյակի միջև բանակցությունների հերթական փուլը ավարտվել է նոյեմբերի 20-ի երեկոյան: Կողմերը չեն հասել պայմանավորվածության: Ինչպես սպասվում է, հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին:








































