Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Նոր դեմքեր. ամենավտանգավոր ապատիան ու անտարբերությունը

Չնայած Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հայտարարված պայքարին, Հայաստանի ընդդիմադիր դաշտում, անկասկած, բուն պայքարը 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը հաղթելու համար է: Իհարկե խոսքը ոչ թե իշխանությանը հաղթելու մասին է, այլ ընդդիմության շրջանակում հաղթանակ տանելու և խորհրդարան մտնելու համար: Այդ առումով հայաստանյան քաղաքական գործընթացում կա հետաքրքիր մի օրինաչափություն՝ խորհրդարանի ամեն ընտրությունից հետո հայտնվում է այսպես ասած նոր հաղթող: 2003-ին դա «Արդարություն» դաշինքն էր, 2007-ին՝ «Ժառանգություն»-ը, 2012-ին՝ ՀԱԿ-ը, 2017-ին՝ «Ելք»-ը: 2022 թվականի համար մի բան, թերևս, բավական շոշափելի է ուրվագծվում՝ «Ելք» դաշինքը գրեթե կորցրել է հաղթելու հնարավորությունը, դաշինքի ներկայիս երկփեղկումը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի թեմայով, կարծես թե, զգալիորեն անլրջացրեց քաղաքական կշռի իմաստով, ակնհայտ դարձնելով, որ «Ելք»-ը չունի հեռանկարային քաղաքական ներուժ, համենայնդեպս, իր ներկայիս տեսքով և այսպես ասած՝ նմանությամբ:

Ըստ այդմ, հաղթողի հավակնորդ մնալու համար դաշինքից կպահանջվի բավականին մեծ կրեատիվ, շոշափելի արդյունքի համար: Բայց գրեթե անխուսափելի է թվում դաշինքի ներկայիս կազմի տրոհումը: Մյուս կողմից, առայժմ չի նշմարվում «Ելք»-ի մրցակից, որքան էլ դաշինքը իր ներկայիս տեսքով ու կշռով գտնվում է անկումային փուլում: Գոնե առայժմ իրավիճակն ավելի հավանական է դարձնում այն, որ 2022 թվականի խորհրդարանի ընտրությունը կառանձնանա ոչ թե ընդդիմադիր դաշտից նոր հաղթողով, այլ նրանով, որ ընդդիմադիր դաշտում պարզապես չի լինի հաղթող: Բայց դրանում թերևս պետք էլ չէ տեսնել որևէ ողբերգություն կամ խնդիր: Ավելին, դա կլինի ընդդիմադիր դաշտի, այսպես ասած, հավաքական պարտությունը, և գուցե դրանից հետո հնարավոր կլինի Հայաստանում փաթեթով ազատվել հին ընդդիմությունից, առավելապես իբրև մեթոդաբանություն, և մտածել նոր ընդդիմության ձևավորման մասին: Մյուս կողմից, թեև բուն խնդիրը, անշուշտ, մեթոդաբանությունն է և մոտեցումները, մտածողությունը, սակայն նոր դեմքերը Հայաստանի ընդդիմադիր դաշտում դարձել են ոչ պակաս անհրաժեշտություն:

Ընդ որում, այստեղ խոսքը տարիքային նորության մասին չէ, որովհետև քաղաքականության մեջ տարիքը սկզբունքորեն հարաբերական հասկացություն է: Խնդիրը հենց նոր դեմքերն են, որոնք չեն ասոցացվի հին թեմաների հետ, հատկապես այն դեպքում, երբ հին թեմաները Հայաստանում չունեն լիարժեք պատասխաններ և պատասխանատուներ: Այն, որ մարդիկ կարող են ընդունել սխալականությունը, բայց մատնացույց չանել որևէ կոնկրետ սխալ՝ ըստ այդմ ստանձնելով պատասխանատվություն թե՛ արածի, թե՛ անելիքի համար, հանրությանը համոզելով, որ սխալների գիտակցման արդյունքում դարձել են առարկայորեն ավելի պատասխանատու, հուշում է, որ իրականում անգամ թարմությունը բերվում է իբրև ձև, ոչ թե բովանդակություն:

Ըստ այդմ, թարմությունը պետք է գա արդեն դեմքերով, կամ ավելի ճիշտ՝ դեմքերից, ոչ թե խոսքերից կամ «մեղաներից» սկսած: Մյուս կողմից, իսկ ո՞վ է բռնել նոր դեմքերին, եթե նրանք կան և պատրաստ են Հայաստանում զբաղվել քաղաքական գործունեությամբ, լինել այսպես ասած՝ նոր որակի և բովանդակության ընդդիմություն: Ընդհանրապես, այդ առումով կա բավականին շոշափելի բաց կամ հարց՝ կա՞ն Հայաստանում այդպիսի գործնական հավակնություն ունեցող և պատրաստակամ ուժեր: Այն, որ կան հետաքրքիր մտածողներ, կան տարբեր ոլորտներում հաջողության հասած, քաղաքականապես գրագետ, ակտիվ անհատներ, կասկածից վեր է, բայց պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանում կա նոր որակի ընդդիմության որևէ խմբային հավակնություն՝ այդ բառի ամենևին ոչ թայֆայական իմաստով: Ընդ որում, խոսքը ոչ միայն այսպես ասած զրոյից ձևավորված հավակնության մասին է, այլ նաև հավակնությունների, որոնք լավ իմաստով կարող են լինել արդեն գոյություն ունեցող հին և նոր քաղաքական ուժերում, սակայն մինչ այժմ չեն եղել իրենց կուսակցությունների կամ քաղաքական խմբերի առաջնային, ակտիվ շարքերում, սակայն ներկայումս ունեն ասելիք կամ անելիք և պատրաստ են ստանձնել առավել ակտիվ դերակատարում:

Այստեղ խնդիրը առնչվում է ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմներին, ինչի մասին Հայաստանում խոսվում է շատ, սակայն դրանից առաջ կամ դրան զուգահեռ առկա է նաև հենց այն հարցը, թե ո՞ւմ են պետք այդ մեխանիզմները: Այսինքն՝ եղած, մինչ այժմ սկզբունքորեն անարդյունավետ կուսակցություններում կա՞ն լուրջ խմբեր, թևեր, այսպես ասած՝ փոքրամասնություններ կամ մեծամասնություններ, որոնք ոչ միայն պասիվ անհամաձայն են եղած վարքագծին և մոտեցումներին, այլ պատրաստ են գործուն պայքարել դրա փոփոխոիթյան համար և ներկայացնել նոր հայտ, որի համար էլ կարող է պետք լինել ներկուսակցական ժողովրդավարությունը:

Այսինքն՝ կա՞ն խմբեր, կա՞ն ուժեր որևէ կուսակցությունում, որոնց պետք է ներկուսակցական ժողովրդավարությունը իբրև գործիք: Հայաստանում շատ է խոսվում հանրային անտարբերության, քաղաքականության հանդեպ ապատիայի մասին, մինչդեռ առանցքային խնդիրը գուցե ոչ թե հանրային ապատիան և անտարբերությունն է, այլ այն, որ ապատիա և անտարբերություն է քաղաքականությանը նոր դեմքից մինչև նոր բովանդակություն տալու ներուժ պարունակող շրջանակներում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում