«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր երթով գնաց «Փակ շուկա», որտեղ երիտասարդները կատարեցին ազգային-հայրենասիրական երգեր:
Ակցիայի մասնակիցները կանգնած էին շուկայի դիմացի մայթին, իսկ հակառակ մայթին այդպես էլ չերևացին կարմիրգլխարկավորները: «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կարծիքով՝ դա այն փոքրիկ հաղթանակներից է, որ իրենց հաջողվել է հասնել այս ողջ ընթացքում. «Մենք կարողացանք հասնել նրան, որ Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց 14 հարկանի շենքից, կամարների կեսը քանդեց, ֆասադն ուզում էր առաջ բերել՝ չարեց, իսկ այսօր արդեն կարմիրգլխարկավորները դուրս չեն գալիս մեր դեմ պայքարի»:
Կարո Եղնուկյանը նշեց նաև, ակցիաները շարունակական են լինելու, պայքարելու են այնքան, մինչև մարդիկ հասկանան՝ սա իրենց երկիրն է, և իրենք են այս երկրում թելադրողները:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































