Կետերը Երկրի վրա ամենախոշոր կենդանիներն են, որոնք փղերից մի քանի տասնյակ անգամ ավելի են կշռում:

Ենթադրվում է, որ ստորջրյա կյանքը թույլ է տվել հասնել նրանց հսկայական չափսերի, սակայն Սթենֆորդի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ դա ավելի շուտ ոչ թե «հնարավորություն» է եղել, այլ՝ «անհրաժեշտություն»: Մասնագետները ենթադրում են, որ կետերի մարմնի զանգվածի աստիճանական ավելացմանը նպաստել է բնական թշնամիների բացակայությունը: Այնուամենայնիվ, գիտնականները ևս մի քանի գործոն են առաջ քաշել, որոնք նպաստել կամ սահմանափակել են կետերի աճին: Մի կողմից՝ մեծ մարմինը կարող է շատ էներգիա կուտակել, որն անհրաժեշտ է սննդի հայթայթման համար, որը ծովում քիչ է:

Մյուս կողմից՝ խոշոր մարմինը շատ էներգիա է ծախսում սեփական ջերմացման համար: Միևնույն ժամանակ, բեղավոր կետերը, որոնց շարքում են հենց աշխարհում ամենախոշոր կենդանիները, սնվում են ջրային պլանկտոններով, որի հայթայթման համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում: Այդպիսով, մարմինը տաքացնելու անհրաժեշտությունը ամեն դեպքում սահմանափակում է նրանց աճը, սակայն նրանց ձեռնտու է հնարավորինս շատ մոտենալ այդ առավելագույն արժեքին:










































