Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

ՀՀ ներմուծման կառուցվածքը 2017թ.

2017թ.-ին ՀՀ համախառն ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 26.86%-ով՝ կազմելով  $6425.6 մլն: Ընդ որում, արտահանման աճը կազմել է 25.2%՝ առաջին անգամ հատելով $2 մլրդ-ի սահմանագիծը, իսկ ներմուծման աճը՝ 27.8%՝ կազմելով $4,2 մլրդ: 2017 թվականին արտահանման կառուցվածքին «Իրազեկ քաղաքացիների իավորումը» անրադարձել է այստեղ: Այժմ փորձենք քննարկել նեմուծումը:

Ներմուծման կառուցվածքը

Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ապրանքային կառուցվածքում առաջատար է հանքահումքային արտադրանքը, որը կազմել է ամբողջ ներմուծման 15.5%-ը կամ $648 մլն: Դրան հաջորդում է «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» հոդվածը՝ $639 մլն ծավալով և 15.3% մասնաբաժնով: Ներմուծման ծավալով երրորդը քիմիական արդյունաբերության արտադրանքն է՝ $420 մլն ծավալով, որը կազմում է ներմուծման 10%-ը: Պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը կազմել է $378 մլն կամ ներմուծման 9%-ը: Սրանց հաջորդում են «ոչ թանկարժեք քարեր և դրանցից իրեր» ($296 մլն), «մանածագործական իրեր» ($270 մլն), «տրանսպորտային միջոցներ» ($247 մլն) և «թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ($238 մլն) հոդվածները:

Ներմուծման ուղղությունները

Բավականին բազմազան է նաև ներմուծման աշխարհագրական կառուցվածքը: Առաջատար են ԵԱՏՄ երկրները, որոնց բաժին է ընկնում ներմուծման 31.24%-ը՝ շուրջ $1.31 մլրդ (որի գերակշիռ մասը՝ 97%-ը պատկանում է ՌԴ-ին): Հատկանշական է նաև ԵԱՏՄ-ից ներմուծման նախորդ տարվա նկատմամբ գրանցված բարձր աճը՝ շուրջ 23%:

ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծման կառուցվածքում գերակշռող է բնական և հեղուկ գազը, որի ներմուծման ծավալը հասնում է $301.5 մլն-ի (ամբողջ ներմուծման ավելի քան 23%-ը): Հաջորդը «նավթ և նավթամթերք» հոդվածն է՝ $155.2 մլն ծավալով (ներմուծման շուրջ 12%-ը): Այլ կերպ ասած, ԵԱՏՄ-ից ներմուծման 35 տոկոսը էներգակիրներ են:

Մեծ ծավալներով ներմուծվում են նաև անմշակ ալյումին ($67.3 մլն), ցորեն ($59.5 մլն), հեռախոսային ապարատներ և կապի այլ միջոցներ ($31.5 մլն), շոկոլադ և կակաո ($22.5 մլն), ռետինե անվադողեր ($19.4 մլն), երկաթե, պողպատե ձողեր ($18.8 մլն): Նշանակալի են նաև ծխախոտի, մարգարինի, ալկոհոլային խմիչքների, շաքարի, դեղորայքի, մարդատար ավտոմեքենաների ներմուծման ծավալները:

Այս մասով բավականին հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած 3-րդ երկրներից ապրանքնների ներմուծման բարձր դրույքաչափերի՝ դրանց ներմուծման տեսակարար կշիռն աճում է՝ նվազեցնելով ԵԱՏՄ երկրներից ներմուծման կշիռը:

ՀՀ ներմուծման գործընկերների շարքում իր կայուն դիրքն է գրավել նաև ԵՄ-ը: 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ԵՄ-ից ներմուծման ծավալը կազմել է շուրջ $903 մլն, որը կազմում է մեր ներմուծման 21.6%-ը: Ընդ որում, 2016թ.-ի համեմատ ԵՄ-ից ներմուծման ծավալները նույնպես աճել են բավականին բարձր տեմպերով. հավելաճի տեմպը գերազանցել է 27%-ը: Այսինքն, ԵՄ-ից ներմուծումն ավելի արագ է աճում, քան ԵԱՏՄ-ից:

ԵՄ երկրների կառուցվածքում առաջատար է Գերմանիան՝ $202.32 մլն ներմուծման ծավալով: Հաջորդը Իտալիան է՝ $160.5 մլն, որին հաջորդում են արդեն Ֆրանսիան, Հունաստանը, Լեհաստանը, Բելգիան և Բուլղարիան: Բավականին բազմազան է ԵՄ-ից ներմուծման ապրանքային կառուցվածքը: Ներմուծվում են ինչպես հումքային, այնպես էլ պատրաստի, սննդային ապրանքներ, արտադրական սարքավորումներ, մեքենաներ:

Այսպես, Գերմանիայից ներմուծման կառուցվածքում գերակշռող են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները, արտադրական սարքավորումները, դեղամիջոցները: Իտալիայից ներմուծվում են տեքստիլ արդյունաբերության արտադրանքներ, կենտրոնական ջեռուցման կաթսաներ, դեղմիջոցներ: Ֆրանսիայից՝ շինարարական կոնստրուկցիաներ, օծանելիք, կոսմետիկ միջոցներ: Հունաստանից ներմուծման կառուցվածքում գերակշռող են նավթը և նավթամթերքները:

ՀՀ ներմուծման գործընկերների շարքում առաջատար են նաև Չինաստանը (ներմուծման 10.9%-ը), Թուրքիան (5.5%), Իրանը (4.3%), նշանակալի քանակությամբ ներմուծվում է նաև ԱՄՆ-ից (3.2%), Ուկրաինայից (2.9%), Վրաստանից (2.6%),            ԱՄԷ-ից (2.4%), Շվեյցարիայից (2.3%):

Չինաստանից հիմնականում ներմուծվում են հեռախոսային ապարատներ և կապի այլ միջոցներ, կոշկեղեն, երկաթե գլանվածքներ, ռետինե անվադողեր, համակարգիչներ և դրանց մասեր և այլն: Հարևան Թուրքիայից ներմուծվում են գերազանցապես տեքստիլ արդյունաբերության արտադրանքներ, ինչպես նաև սև մետաղներ, լվացող և մաքրող միջոցներ, ցիտրուսներ: Իրանից ներմուծվում են առավելապես հանքահումքային ապրանքներ՝ բնական և հեղուկ գազ, նավթամթերք, սև մետաղներ, շինանյութ: ԱՄՆ-ից ներմուծվում են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, մսամթերք, դեղորայք: Իսկ Վրաստանից՝ առավելապես սննդի արդյունաբերության արտադրանքներ, պարարտանյութեր, էլ.էներգիա:


Հովհաննես Մելքումյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում