Tuesday, 30 04 2024
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի

Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ կսկսվի՞ Վրաստանի և Ուկրաինայի պատճառով

ՆԱՏՕ-ն Ուկրաինային «անդամակցություն հայցող երկրի»՝ ասպիրանտի կարգավիճակ է տվել: Բացի Ուկրաինայից, նման կարգավիճակ ունեն նաև Բոսնիան և Հերցեգովինան, Մակեդոնիան և Վրաստանը: Պաշտոնական Թբիլիսին ևս ակտիվ քայլեր է ձեռնարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, թեև թե՛ Ուկրաինայի և թե՛ Վրաստանի անդամակցության հեռանկարներն առայժմ մշուշոտ են: Վրաստանի նախագահը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որը նրան հրավիրել է մասնակցելու ամռանը Բրյուսելում կայանալիք վեհաժողովին: Մարգվելաշվիլին Բրյուսելում հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին հաստատել է դաշինքի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

 Հարավային Կովկասը՝ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայության համատեքստում

Բնականաբար, այս գործընթացին ուշադիր հետևում են Ռուսաստանում՝ բացասաբար գնահատելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, թեև ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Դաշինքի ընդլայնումը սպառնալիք չէ այլ պետությունների համար, այն ուղղված է բացառապես Եվրոպայի համախմբմանը, անվտանգության և կայունության ամրապնդմանը և ժողովրդավարական արժեքների պահպանմանը: Ամեն դեպքում այս զարգացումները շատ կարևոր են նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության տեսանկյունից, քանի որ հարևան Վրաստանի ձգտումները դեպի ՆԱՏՕ աստիճանաբար բարձրացնում են ռեգիոնի նշանակությունը Ռուսաստան-Արևմուտք դիմակայության համատեքստում:

 Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի մուտքը հետխորհրդային տարածք

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրի կարծիքով՝ սա շատ վտանգավոր զարգացում է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հակամարտության Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև:

«Մենք հիշում ենք Պուտինի ելույթը 2007 թ.՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ, երբ նա հորդորեց ՆԱՏՕ-ին չընդլայնվել դեպի նախկին ԽՍՀՄ տարածք: Դրանից մեկ տարի անց սկսվեց ռուս-վրացական պատերազմը, ամերիկացիները Բուխարեստի գագաթնաժողովին փորձեցին ՆԱՏՕ ընդունել Վրաստանին և Ուկրաինային: Հետո սկսվեց ճգնաժամը Ուկրաինայում, որը կրկին կապված է ՆԱՏՕ-ն ընդլայնելու փորձերի հետ, որովհետև Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մոտեցնում էր Ուկրաինայի անվտանգության խնդիրները Արևմուտքին: Այսօր տեղի ունեցողը, ամերիկացիների նոր առաջարկը Ուկրաինային առայժմ խորհրդանշական բնույթ ունեն: Ամերիկացիները հասկացնում են, որ իրենց խաղն են խաղում, բայց մյուս կողմից՝ նրանք իրավիճակը տանում են հետագա առճակատման: Այս գործընթացը կարող է հանգեցնել ավելի լուրջ կոնֆլիկտի: Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի մուտքը հետխորհրդային տարածք: Եթե այսպես շարունակվի, սա կբերի շատ լուրջ կոնֆլիկտի: Հակամարտության մեջ կարող են ներքաշվել այլ երկրներ: Չեմ կարծում, թե Չինաստանի պես երկիրը երկարաժամկետ հեռանկարում հանգիստ կնայի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այստեղ հետագա սադրանքներն անխուսափելի են, բայց ակնհայտ է, որ դիմակայությունը շարունակվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռահրը:

 Վրաստանը և Ուկրաինան անդամակցելու շանսեր չունեն

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը համոզված է, որ Վրաստանը և Ուկրաինան չեն կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ ունեն տարածքային վեճեր այլ երկրի հետ, իսկ դա կարևոր նախապայման է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստեց, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այնքան վատ վիճակում են, որ հաջորդ փուլը կարող է լինել միայն պատերազմը: Դա չի նշանակում, որ այդ պատերազմն անպայման կլինի, բայց այն հաստատ չի սկսվի Ուկրաինային և Վրաստանին ասպիրանտի կարգավիճակ տալու պատճառով:

«Պաշտոնապես այդպիսի կարգավիճակ գոյություն չունի: Այն վերջերս են հորինել: Ասպիրանտը այն երկիրն է, որն ուզում է միանալ ՆԱՏՕ-ին, և ոչ ավելին: Դա ոչ մի առավելություն չի տալիս, և Ռուսաստանում որևէ կերպ դրան չարձագանքեցին: Առավել ևս՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն այնքան վատ վիճակում են, որ այս հարաբերությունների զարգացման հաջորդ փուլը կարող է լինել միայն պատերազմը, որը հաստատ չի սկսվի այն պատճառով, որ Ուկրաինային նման տարօրինակ կարգավիճակ են տվել: Իսկ Վրաստանը տասը տարի է, ինչ ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Դա այնքան հին տեղեկություն է, որ արդեն վաղուց որևէ մեկը չի արձագանքում Վրաստանի ղեկավարության հայտարարություններին: Եվ բացի այդ, այս հարցից հասկացողները գիտեն, որ ՆԱՏՕ-ն չի ընդունում այն երկրներին, որոնք ունեն չլուծված տարածքային վեճեր: Դա ավտոմատ կերպով զրկում է Ուկրաինային և Վրաստանին անդամակցելու որևէ հնարավորությունից»,- մեկնաբանեց Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում