Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ամրապնդել դաշինքի և ամբողջ Եվրոպայի կայունությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին`Բրյուսել կատարած իր այցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որտեղ նա, ի թիվս այլ բաների, հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
«Մենք ցանկանում ենք միանալ ՆԱՏՕ-ին, մենք պետք է այնտեղ լինենք, մենք արժանի ենք դրան և ամեն ինչ անելու ենք այնտեղ լինելու համար»,- ընդգծել է Մարգվելաշվիլին:
Նախագահի խոսքերով`կան բազմաթիվ գործոններ, որոնք կախված են Վրաստանից: Այդ թվում` առևտրային կապերը, Արևմուտքն Արևելքին կապող առևտրային հիմնական երթուղիները, կայունությունը սևծովյան տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է դաշինքին անդամակցելու հնարավորությանը` առանց 5-րդ`գրավյալ տարածքների կոլեկտիվ անվտանգության և հարաբերությունների մասին հոդվածի, նախագահն ասել է, որ վրացական իշխանություններն այս հարցը մանրամասնորեն չեն քննարկել: