Գովազդատուները սպառնացել են դադարեցնել համագործակցությունը Facebook-ի հետ, եթե սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չպարզաբանի օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման հետ կապված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ընկերությունը կարող է զրկվել շուրջ երեք հազար խոշորագույն ընկերությունների համագործակցությունից: Facebook-ին պատրաստվում են բոյկոտել նաև նախկինում ընկերության բաժնետոմսերով հետաքրքրված ֆինանսական կազմակերպությունները:
Լրատվամիջոցների տվյալներով՝ սպառողական ապրանքների խթանման մեջ ներգրավված բրիտանական գովազդատուների ասոցիացիան անհապաղ արձագանք է պահանջել ՏՏ հսկայի կողմից: Ենթադրվում է, որ հազարավոր ընկերություններ, այդ թվում` Unilever-ը և Procter & Gamble-ը, կարող են հրաժարվել Facebook- ի հետ համագործակցելուց, եթե ապօրինի կերպով ինֆորմացիա հավաքագրելու մեջ սոցիալական ցանցի մեղավորությունն ապացուցվի: