Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Ռաունդ 2-րդ. ՊԵԿ-ը պատասխանել է ՄԻՊ-ի հայտարարությանը

ՊԵԿ-ը պատասխանել է ՄԻՊ-ի հայտարարությանը, կոմիտեի կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:

Ըստ ՊԵԿ-ի, օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ շրջանառության հարկ վճարող են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող Հայաստանի ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված հարկ վճարողները(այսուհետև՝ անձինք): Նույն հոդվածի համաձայն, շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել անձինք, որոնց միաժամանակ պատկանում է մեկից ավելի առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը:

ՊԵԿ-ը համոզված է, որ այս տողերից առավել, քան հստակ է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն ներառվում «անձ» հասկացության մեջ:

Կոմտիեն պնդում է, որ եթե «անձ» հասկացության տակ հասկանում են նաև ֆիզիկական անձ, ապա հրապարակման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, «անձ» հասկացության մեջ կարելի է ներառել նաև պետական ոչ առևտրային, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, ի վերջո պետությանը` պետական մասնակցության դեպքում, ինչը ոչ միայն կհակասեր օրենքին, այլև իրապես կխախտեր իրավական ակտի դրույթների տրամաբանությունը:

Ըստ Կոմիտեի, օրենքի նշված դրույթների յուրովի մեկնաբանության պարագայում անտեսվում է նաև նկարագրված իրավիճակի փաստացի հակառակ կողմը, երբ բազմաթիվ սուբյեկտներ օրենքով սահմանված կարգով իրենց համարել են շրջանառության հարկ վճարող, սակայն «անձ» հասկացության ներկայացված մեկնաբանությամբ առաջարկվում է նրանց համարել ԱԱՀ վճարող` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հրապարակման մեջ բերված «սխալ մեկնաբանություն» կարող էր որակվել ճիշտ հակառակ իրավիճակը, եթե ՊԵԿ-ը մեկնաբաներ, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացիները ներառվում են այդ օրենքի իմաստով կիրառվող «անձ» հասկացության մեջ, ինչը սահմանված չէ օրենքով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է նաև կամավոր հիմունքներով ԱԱՀ վճարող համարվելու հնարավորություն: Օրենքի 3-րդ հոդվածով կազմակերպությունները, որոնք համարվում են շրջանառության հարկ վճարող, ցանկացած եռամսյակում կարող են համարվել ԱԱՀ վճարող` այդ մասին սահմանված ձևով գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն ներկայացնելուն, ապա հիշեցնենք, որ այն սահմանված է միայն արդեն իսկ ԱԱՀ վճարող համարվողների համար: Ընդ որում, նույն որոշման համաձայն, ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողներն արդեն չեն ներկայացնում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն: Օրենքն այս դեպքում միանշանակ սահմանել է ԱԱՀ վճարող համարվելու միակ ձևը` հայտարարությունը սահմանված ձևով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելը: Առավել, քան հստակ է, որ երկու հայտարարությունները տարբեր են, և եթե ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողը ներկայացրել է որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն, ապա բովանդակային առումով օրենքի պահանջները պահպանված չեն կարող համարվել: Եթե տնտեսվարող սուբյեկտն իր կամքով չի ներկայացրել սահմանված ձևի հայտարարություն և չի նշել, թե որ օրվանից է ցանկանում լինել ԱԱՀ վճարող, ՊԵԿ-ն իրավասու է նրան ճանաչել ԱԱՀ վճարող: Այդ դեպքում հարց է ծագում` որքանով իրավաչափ կլիներ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած անձանց ԱԱՀ վճարող համարելու` ՊԵԿ-ի մոտեցումը:

Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին, ապա հարկ է նշել, որ նույն օրենքի համաձայն, առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով: Տվյալ դեպքում միանշանակ է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով ԱԱՀ վճարող համարվելու, որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու առումով սահմանված են պարտադիր նորմեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հարկ վճարողների կողմից: Միաժամանակ սահմանված են վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնք պարտադիր պետք է կիրառվեն հարկային մարմնի կողմից: Օրենքի նշված դրույթների յուրովի մեկնաբանության պարագայում նորից անտեսվում է նկարագրված իրավիճակի փաստացի հակառակ կողմը: Մեծաքանակ հարկ վճարողներ, որոնք սխալմամբ ներկայացրել են ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն, դիմել են ՊԵԿ-ին` խնդրելով հետ վերադարձնել իրենց հայտարարությունները, որպեսզի շարունակեն համարվել շրջանառության հարկ վճարող: Դիմողներին պարզաբանվել է օրենքի այն միանշանակ պահանջի մասին, որ ԱԱՀ վճարող հնարավոր է համարվել միայն այդ մասին հայտարարություն ներկայացնելով և որ ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն ներկայացրած լինելու հանգամանքը հիմք չի հանդիսանում նրանց ԱԱՀ վճարող համարելու համար: Արդյունքում, նշված հարկ վճարողներն օրենքին համապատասխան իրենց շարունակել են համարել շրջանառության հարկ վճարողներ: Առաջարկվող մեկնաբանությունը ենթադրում է նաև բազմաքանակ հարկ վճարողներին ԱԱՀ վճարող համարվելու առումով օրենքին հակասող պահանջների ներկայացում` դրանով իսկ հարկ վճարողների համար ստեղծելով բարդ իրավիճակ:

Հետևաբար «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթները հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ չեն պարունակում: ՊԵԿ-ը, որպես օրենսդրություն կիրառող մարմին, օրենքների դրույթները կիրառում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այլ ոչ թե առաջնորդվում տարբեր իրավիճակներում օրենսդրության դրույթներին հակասող մեկնաբանություններով ու մոտեցումներով, քանի որ նշված օրենքի 87-րդ հոդվածի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Վերջում Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հանդես եկել նախաձեռնություններով` ուղղված փոքր ու միջին բիզնեսի համար օրենսդրությունը պարզեցնելուն և ավելորդ թղթաբանությունը կրճատելուն, այդ պարագայում չի հասկանում, թե ում շահերի պաշտպանությանն են միտված ՄԻՊ գրասենյակի գործողությունները:

ՄԻՊ գրասենյակը դեռ չի պատասխանել ՊԵԿ-ի այս պարզաբանմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում