Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այցելել է Արևելյան Ղուտայում տեղակայված կառավարական բանակի զինվորների դիրքերը, որտեղ շարունակվում են ընդդիմադիր ջոկատների դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Telegram-ում Սիրիայի նախագահի պաշտոնական ալիքը։
«Արևելյան Ղուտայում՝ կրակի գծում», – ասվում է հաղորդագրության մեջ,– «նախագահ Ասադը Սիրիական արաբական բանակի հերոսների հետ»։
Արևելյան Ղուտան ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Դամասկոսի արվարձաններից է, որտեղ շարունակվում են ռազմական թեժ բախումները։